Երեւան, 11 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ գրանցվել է “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ-ի թիվ 20 մասնաճյուղի գործունեության դադարեցումը, որը գործում էր ք. Երևան, Նորքի 2-րդ միկրոշրջան, Գայի 23/24 հասցեում, ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնեցին ԿԲ մամլո ծառայությունում: “ՎՏԲ-Հայաստան Բանկում” ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի թղթակցին հրաժարվեցին հայտնել մասնաճյուղի փակման պատճառը: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ 2006 թ. նոյեմբերին ռուսական ՎՏԲ բանկի փոխնախագահ Վասիլի Տիտովն ասել էր, որ “Հայաստանի իշխանությունները շատ ուժեղ դիմադրում են “ՎՏԲ-Հայաստան Բանկի” վնասաբեր բաժանմունքները փակելու մեր ցանկությանը”: “Հայաստանում մենք գնել ենք 100 մասնաճյուղեր ունեցող խոշոր բանկ, որոնցից մի քանիսը չափազանց վնասաբեր են, նրանց պարզապես պետք է փակել: Սակայն տեղի իշխանությունները շատ ուժեղ դիմադրում են: Հայկական շատ գյուղերում մեր բաժանմունքները միակ վայրն են, որտեղ կարելի է բանկային ծառայություններ ստանալ: Այդ իսկ պատճառով մենք պետք է հաշվի առնենք ոչ մի այն մեր հետաքրքությունները, այլեւ իշխանությունների կարծիքը”,- հայտարարել էր ՎՏԲ-ի փոխնախագահը ուկրաինական “Կոնտրակտի” թերթին տված հարցազրույցում: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ “Միկա Լիմիթեդ” ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը, ում դեռեւս պատկանում են “ՎՏԲ-Հայաստան Բանկի” բաժնետոմսերի 30%-ը, նոյեմբերի 7-ին հայտարարել էր, որ բաժնետոմսերի վաճառքի մասին որոշումը պայմանավորված է իր անհամաձայնությամբ “ՎՏԲ-Հայաստան Բանկի” ղեկավարության վարած քաղաքականության հետ: Մասնավորապես, նշել էր Բաղդասարովը, բանկի ղեկավարները մտադիր են փակել բանկի 40 մարզային մասնաճյուղեր, ինչն իր համար անընդունելի է: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 9185