Պրոմեթեյ Բանկին շնորհվել է տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի հավաստագիր

03.09.2015 | 15:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Certification International-ի կողմից Պրոմեթեյ Բանկին շնորհվել է ISO 27001:2013 տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագիր:

Բանկում նշել են, որ հավաստագիրը վկայում է Պրոմեթեյ Բանկում ֆինանսական պրոդուկտների եւ ծառայությունների, տվյալների բազաների, տեղեկատվության մշակման եւ պահպանման օբյեկտների, հաճախորդների եւ բանկային հիմնական գործարքների վերաբերյալ ֆինանսական տեղեկատվության անվտանգ կառավարման համակարգի առկայության մասին:

«Հավատարիմ մնալով իր որդեգրած արժեքներին եւ սկզբունքներին՝ բանկը եւս մեկ քայլ առաջ կատարեց հուսալիության, կայունության եւ իր հաճախորդների եւ ներդրողների վստահության ամրապնդման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 27343

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW