Ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետում Հայաստանից մոտ 150 բեռնատար մեքենա խցանման մեջ է հայտնվել: Banks.am-ի հետ զրույցում լուրը հաստատել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության մամուլի գծով պատասխանատու Վրեժ Սարուխանյանը:Բեռնատար մեքենաները ռուսական սահմանի մոտ հարկադրված են սպասել 6-ից 8 օր: Սեպտեմբերի 2-ին Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հայտարարել էր, որ խցանումներ են գոյացել սահմանի եւ վրացական, եւ ռուսական հատվածներում:Որպես խցանման պատճառ նա նշել էր «ռուսաստանյան մաքսատան դանդաղ եւ ոչ կոմպետենտ աշխատանքը»: Tweet Դիտում՝ 9356