Հայտնի են ՎՏԲ-Հայաստան Բանկի լավագույն աշխատակիցներն ու մասնաճյուղը

28.08.2015 | 16:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը 3 ամիսների ընթացքում իր 65 մասնաճյուղերի միջեւ անցկացրել է ֆիզիկական անձանց՝ դրամով ժամկետային ավանդների պորտֆելի առավելագույն տոկոսային աճ ապահովելու մրցույթ:

Բանկի մասնաճյուղերի միջեւ անցկացված մրցույթի հաղթող է ճանաչվել «Ջերմուկ» մասնաճյուղը, որն ապահովել է ավանդների պորտֆելի եռակի աճ:

Մրցույթի անցկացման ընթացքում ամեն ամիս ֆիզիկական անձանցից միջոցների ներգրավման մեջ լավագույն աշխատակիցներ են ճանաչվել Call Center-ի աշխատակիցներ Ինգա Արշակյանը, Լիլիթ Հովհաննիսյանն ու Լալա Գասպարյանը:

Մասնաճյուղի լավագույն ղեկավար է դարձել «Ջերմուկ» մասնաճյուղի կառավարիչ Հռիփսիմե Սմբատյանը:

Բոլոր աշխատակիցները, ովքեր դրսեւորել են պլանային ցուցանիշների կատարման լավագույն ցուցանիշ, ստացել են պարգեւներ, իսկ լավագույն մասնաճյուղը` նաեւ ՎՏԲ-Հայաստան Բանկի Տնօրինության գավաթ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը մեծ եռանդ է ներդնում իր աշխատակիցներին մոտիվացնելու գործում: Շատ հաճելի է տեսնել նրանց նվիրվածությունը գործին եւ կատարելագործվելու ձգտումը: Իսկ ղեկավարությունն իր հերթին կհոգա աշխատակիցների բարեկեցությունը` ընձեռելով կարիերայի աճի հնարավորություն: Շնորհակալ եմ մեր համախմբված թիմին որակյալ աշխատանքի համար եւ կոչ եմ անում չթուլացնել տեմպը»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

Դիտում՝ 12868
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW