Թբիլիսիում կանցկացվի ինտերնետային բանկինգի թեմայով համաժողով

18.05.2015 | 09:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՓՄՁ բանկային փորձագետների ասոցիացիան՝ IFC-ի հետ համատեղ, մայիսի 21-ին Թբիլիսիում կանցկացնի ԱՊՀ երկրների համար նախատեսված համաժողով՝ CIS SME Banking Conference 2015, որի թեման է ՓՄՁ բանկինգը:

Համաժողովի կենտրոնական թեման կլինի ինտերնետ բանկինգը (Digital Business Banking). նոր վճարային տեխնոլոգիաներ ՓՄՁ-ների համար, թվային ու բջջային լուծումներ բիզնես-հաճախորդների համար, էլեկտրոնային բանկինգ, համագործակցություն ֆինանսական ընկերությունների ու բանկերի միջեւ, բազմաալիքային ռազմավարություն եւ բաժանմունքների դերը ապագայում:

Համաժողովը կանցկացվի Marriott Tbilisi հյուրանոցում:

Կոնֆերանսին կմասնակցեն Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի ու Միջին Ասիայի երկրների բանկերի բիզնես հաճախորդների սպասարկման համար պատասխանատու ղեկավարներ, ինտերնետ բանկինգի, մարկետինգի ու ՓՄՁ-ների վարկավորման ոլորտների բանկային փորձագետներ ու խորհրդատուներ:

Համաժողովի ծրագիրն ու բանախոսների ցուցակը ներկայացված են http://cis.banking-conference.com  կայքում:

Դիտում՝ 16480

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW