ԿԲ ղեկավարը կարծում է, որ Հայաստանի տնտեսական աճի տեմպերը կպահպանվեն առնվազն 3 տարի
06.09.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 6 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.Կենտրոնական Բանկի /ԿԲ/ նախագահ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ Հայաստանի տնտեսական աճի տեմպերը կպահպանվեն առնվազն 3 տարի:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Տիգրան Սարգսյանն ասել է, որ նման գնահատականի համար հիմք է հանդիսանում երկրի կուտակած ներուժը:
Միեւնույն ժամանակ, ԿԲ ղեկավարը նշել է, որ դեպի որակապես նոր տնտեսություն անցում կատարելու համար Հայասատնին անհրաժեշտ կլինի անցնել 5 ցիկլ` յուրաքնաչյուրը 3-4 տարի տեւողությամբ:
ԿԲ նախագահը գտնում է, որ շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես իրեն կդրսեւորի փոքր եւ միջին բիզնեսը: ”Հաշվի առնելով տնտեսության աճի բարձր տեմպերը` մրցունակության պահպանման համար ընկերությունները պետք է կ`ամ խոշորանան, կ`ամ էլ դադարեցնեն իրենց գործունեությունը”, - ասել է Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով, հակառակ դեպքում 3-4 տարի հետո կուտակած ներուժը կսպառվի, եւ տնտեսության աճի տեմպերը աստիճանաբար կնվազեն:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: