ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի ակցիան՝ ֆուտբոլասերների համար

10.03.2015 | 15:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը հայտարարում է ակցիա բոլոր ֆուտբոլասերների համար:

Մասնավորապես, ս.թ. մարտի 9-ից բանկի MasterCard UEFA Champions League քարտեր ձեռք բերող առաջին 1000 հաճախորդներին քարտի հետ միասին կտրամադրվեն MasterCard-ի եւ UEFA Չեմպիոնների լիգայի լոգոտիպերով նվերներ՝ ուսապարկեր, դրամապանակներ, շապիկներ, 4GB հիշողությամբ էլեկտրոնային կրիչներ:

«MasterCard UEFA Champions League քարտը հանդիսանում է հարմար գործիք վճարային եւ կանխիկ գործառնություններ կատարելու համար ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ արտերկրում: Հաճախորդի ցանկության դեպքում բանկը հնարավորություն է ընձեռում ստանալ վարկային գիծ՝ տարեկան 18-24 տոկոսադրույքով», - ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Բանկում նաեւ նշել են, որ կատարելով վճարումներ MasterCard UEFA Champions League քարտով՝ քարտապաններն ունեն հնարավորություն կատարված վճարումների հանրագումարի 1%-ի չափով www.uefa.com կայքից ընտրել եւ ստանալ ֆուտբոլային խորհրդանիշերով տարատեսակ  նվերներ:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻԱՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գործող ArCa Classic, ArCa Credit, ACBA Transfer, Visa Electron, Visa Classic, Visa Student կամ Visa Gold տեսակի քարտապանները նույնպես ունեն հնարավորություն օգտվել քարտի կողմից առաջարկվող բոլոր առավելություններից՝ իրենց գործող քարտերին կցելով MasterCard UEFA Champions League քարտը:

Դիտում՝ 2419
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW