2015թ. հունվարից Հայաստանում ավելացել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրներից ներկրված ավտոտրանսպորտային միջոցների թիվը:ՀՀ ֆինանսների նախարարության հիմնավորմամբ՝ ավտոմեքենաների ներկրման աճը պայմանավորված է նրանով, որ ԵՏՄ երկրներից ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքեր չեն կիրառվում: «Խոսքը վերաբերում է ոչ միայն ԵՏՄ տարածքում ամբողջությամբ արտադրված ավտոմեքենաներին, այլեւ ԵՏՄ-ում ձեռք բերված տարբեր երկրների արտադրության եւ մակնիշների մեքենաներին, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են ԵՏՄ ապրանքի կարգավիճակ»,- ասված է հաղորդագրությունում:ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է, որ ԵՏՄ անդամ այլ պետությունից ՀՀ ներմուծման դեպքում մաքսատուրքեր չեն կիրառվում հետեւյալ ապրանքների (մեքենաների) մասով՝ 1) ԵՏՄ անդամ երկրների տարածքներում ամբողջությամբ արտադրված ապրանքները,2) ԵՏՄ տարածք ներմուծված եւ ԵՏՄ մաքսային օրենսգրքին եւ (կամ) միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան միության ապրանքի կարգավիճակ ստացած ապրանքները,3) այն ապրանքները, որոնք պատրաստվել են ԵՏՄ անդամ պետությունների տարածքներում 1-ին եւ 2-րդ կետերում նշված ապրանքներից եւ (կամ) օտարերկրյա ապրանքներից եւ միության մաքսային օրենսգրքին եւ (կամ) միության անդամ երկրների միջազգային պայմանագրերին համապատասխան ձեռք են բերել միության ապրանքների կարգավիճակ: Tweet Դիտում՝ 3605