Հայաստանն ու Վրաստանը կձգտեն պահպանել գործող առեւտրային ռեժիմը

24.12.2014 | 18:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանն ու Վրաստանը կաշխատեն ներկա առեւտրային ռեժիմի պահպանման ուղղությամբ:

Այդ մասին այսօր հայտարարել են Հայաստանի եւ Վրաստանի էկոնոմիկայի նախարարներ Կարեն Ճշմարիտյանն ու Գեորգի Կվիրիկաշվիլին՝ ամփոփելով առեւտրատնտեսական հարցերով հայ-վրացական աշխատանքային խմբի նիստի արդյունքները:

Գեորգի Կվիրիկաշվիլին դրական է գնահատել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առեւտրաշրջանառության դինամիկան: Նրա խոսքերով, վրացական կողմը ձգտելու է համատեղել Եվրամիության հետ իր ազատ առեւտրի համաձայնագիրը եւ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը:

«Մենք բավականին ժամանակ ունենք, որպեսզի քննարկենք բոլոր տեխնիկական հարցերը եւ անենք ամեն հնարավորը մեր երկրների միջեւ ակտիվ առեւտրատնտեսական հարաբերությունների պահպանման համար», - ասել է վրացի նախարարը:

Գեորգի Կվիրիկաշվիլիի կարծիքով, մոտակա տարիները անցումային փուլ կլինեն, մինչեւ կողմերը նոր առեւտրային ռեժիմների մասին պայմանավորվածություններ ձեռք կբերեն՝ «աշխատելով մնալ ներկայում գործող մաքսային դրույքների սահմաններում»:

Այսօր Երեւանում ստորագրվել է համաձայնագիր՝ «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի կառավարությունների միջեւ Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի պետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ»: Համաձայնագրի ստորագրման արարողությանը հաջորդել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ:


Դիտում՝ 5385
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW