Ներդրումային BlackRock հսկան հայտարարել է իր աշխատակիցների եւ հաճախորդների համար գեներատիվ արհեստական ինտելեկտի (GenAI) գործիքների առաջիկա ներդրման մասին:Նախաձեռնությունը, որի մեկնարկը նախատեսված է 2024 թվականի հունվարին, կարող է շրջադարձային դառնալ աշխարհի խոշորագույն ներդրումային կառավարչի համար:BlackRock-ը նախաձեռնել է GenAI-ի օգտագործումը՝ իր Aladdin եւ eFront ռիսկերի կառավարման համակարգերին աջակցելու համար:«Այս տարի մենք GenAI-ի զանգվածային տարածման ականատեսը դարձանք, որը մեր կարծիքով հիմնովին կփոխի աշխարհը: Անձնական համակարգիչներից, ինտերնետի եւ բջջային հեռախոսներից զարգացումից եւ տարածումից հետո այժմ GenAI-ն ունի հսկայական ներուժ», - ասվում է BlackRock-ի ղեկավարների հայտարարության մեջ:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 8265