Apple Pay-ից ակտիվ օգտվողների թիվը կրկնապատկվել է
12.03.2018 | 09:42 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /


Ամերիկյան Loup Ventures ընկերության վերլուծաբանների ամենամյա հետազոտության համաձայն՝ աշխարհում գոյություն ունեցող 795 մլն iPhone ակտիվ օգտագործողների շրջանում Apple Pay-ից օգտվողների թիվը կազմում է 16%: Այս ցուցանիշի 5%-ը (38 մլն) բաժին է ընկնում ԱՄՆ-ին, 11%-ը (89 մլն)՝ մյուս երկրներին:
Բանկերի թիվը, որոնք համագործակցում են Apple Pay-ի հետ, 2017-ին աճել է 41%-ով՝ կազմելով 2707:
Փորձագետները մեջբերում են Apple-ի պաշտոնական թվերը, որոնց համաձայն՝ Apple Pay-ով տրանզակցիաների թիվը 2018թ. փետրվարի դրությամբ տարեկան կտրվածքով ավելի քան եռապատկվել է: Միաժամանակ, NFC ոչ կոնտակտային տեխնոլոգիայով կատարված տրանզակցիաների մոտ 90%-ը կատարվել է Apple Pay-ով (2017թ. օգոստոսի դրությամբ): Բացի այդ, Apple Pay-ի 4 գործարքներից 3-ը կատարվել է ԱՄՆ-ի սահմաններից դուրս:
Հետազոտությունը նաեւ պարզել է, որ ԱՄՆ-ում iPhone օգտագործողների 20-30%-ն օգտվում է Apple Pay-ից, իսկ ծառայությունն ակտիվացնում է նոր iPhone գնողների մինչեւ 30%-ը:
Ինչ վերաբերում է 2017թ. դեկտեմբերին գործարկված Apple Pay peer-to-peer համակարգից օգտվողների թվին, ապա Loup Ventures-ի վերլուծաբաններն այս հարցում հստակ տվյալների չեն տիրապետում:
Apple Pay-ն առաջին անգամ ներկայացվել է 2014թ. աշնանը, սակայն այսօր Apple-ի ղեկավարությունը խոստովանում է, որ ծառայությունն ավելի դանդաղ է ներդրվում, քան ակնկալվում էր մեկնարկի ժամանակ: Loup Ventures-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Apple Pay-ը լայն տարածում կստանա 3-5 տարվա ընթացքում:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: