Կայացել են 23,5 միլիարդից ավելի ծավալով պարտատոմսերի լրացուցիչ տեղաբաշխման եւ հետգնման աճուրդներ

09.07.2025 | 18:03 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
Հայաստանի ֆոնդային բորսայում հուլիսի 9-ին տեղի են ունեցել ընդհանուր 23,591,800,000 դրամ ծավալով պետական պարտատոմսերի լրացուցիչ տեղաբաշխման եւ հետգնման աճուրդներ։

Մասնավորապես` 

•    AMGB1129A357 տարբերակիչ ծածկագրով եւ 11 տարի մարման ժամկետով պարտատոմսերի լրացուցիչ տեղաբաշխման աճուրդում տեղաբաշխման ենթակա էր 16 մլրդ դրամ ծավալ, որից տեղաբաշխվել է ավելի քան 15.5 մլրդ դրամ։ Պահանջարկը կազմել է նույնքան։ Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 9.9328%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9% է: 

•    AMGB1129A332 տարբերակիչ ծածկագրով եւ 11 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի հետգնման աճուրդում տեղաբաշխման ենթակա էր 4 մլրդ դրամ ծավալ, որն ամբողջությամբ տեղաբաշխվել է։ Պահանջարկը կազմել է ավելի քան 18.2 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 9.7436%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 9.60%:

•    AMGB2029A374 տարբերակիչ ծածկագրով եւ 20 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի հետգնման աճուրդում տեղաբաշխման ենթակա էր 2 մլրդ դրամ, որն ամբողջությամբ տեղաբաշխվել է։ Պահանջարկը կազմել է ավելի քան 7.5 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 9.7846%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 12.50%:

•    AMGB3129A504 տարբերակիչ ծածկագրով եւ 31 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի հետգնման աճուրդում տեղաբաշխման ենթակա էր 2 մլրդ դրամ, որն ամբողջությամբ տեղաբաշխվել է։ Պահանջարկը կազմել է ավելի քան 10.4 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 9.9183%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 9.75%:

Պետական պարտատոմսերը հասանելի են ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առեւտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։ 

Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 4189
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW