2022 թվականի հունիսի 21-ից հունիսի 27-ը ընկած ժամանակահատվածում ԱրարատԲանկը կտեղաբաշխի «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային դրամային եւ դոլարային պարտատոմսերը։Տեղաբաշխումն իրականցվելու է ստանդարտ փակ աճուրդի եղանակով։ Ընդ որում, նախորդ տեղաբաշխման օրվա չտեղաբաշխված մնացորդը տեղափոխվելու է հաջորդ տեղաբաշխման օր մինչեւ ամբողջական ծավալի տեղաբաշխումը։ «Ի դեպ, տեղաբաշխման աճուրդի յուրաքանչյուր օրվա արդյունքները հրապարակվելու են ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ եւ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պաշտոնական ինտերնետային կայքերում՝ www.araratbank.am, www.finca.am», - նշել է ԱրարատԲանկի Ներդրումային ծառայությունների վարչության ղեկավար Անահիտ Շաքարյանը։Ինչպես տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից, տեղաբաշխվելու են 12,5% արժեկտրոնային տարեկան եկամտաբերությամբ, 250,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով եւ 6,5% արժեկտրոնային տարեկան եկամտաբերությամբ, 2,500,000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսեր։Մեկ դրամային պարտատոմսի անվանական արժեքը կկակզմի 10,000 ՀՀ դրամ, իսկ մեկ դոլարային պարտատոմսի անվանական արժեքը՝ 25 ԱՄՆ դոլար։ Թե՛ դրամային, թե՛ դոլարային պարտատոմսերի շրջանառության ժամկետը՝ 24 ամիս։ Tweet Դիտում՝ 71648