“Կոնվերսբանկը” վաճառվում է

23.01.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

"168 ժամ" (Երեւան), 23 հունվարի, 2007թ.

Օրերս “Նոյյան տապանը” տեղեկատվություն էր տարածել, թե արգենտինահայ գործարար “American International Airports” ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանը պատրաստվում է գնել հայկական “Կոնվերսբանկը”: Բանկի հնարավոր վաճառքի մասին լուրերն արդեն մի քանի ամիս է, ինչ պտտվում էին, բայց համապատասխան պաշտոնյաներից ոչ ոք չէր հաստատում այն: Այժմ “Կոնվերսբանկը” “միանշանակ վաճառվում է”: Այս մասին երեկ մեր թղթակցին հաղորդեց բանկի գլխավոր տնօրեն Արտակ U֕ŕݕՕU֕Ⱥ Նրա խոսքերով, սակայն, բանկի գնորդը դեռ հայտնի չէ: “Այժմ դեռ բանկացություններ են վարվում Էդուարդո Էռնեկյանի հետ: Վերջնական արդյունքները պարզ կլինեն կամ այս ամսվա վերջին, կամ փետրվարի սկզբին”,- ասաց Ա. Հանեսյանը: Իսկ “Կոնվերսբանկի” աշխատակիցներից մեկի խոսքերով` բանկի ներսում հիմնականում շրջանառվում է Էռնեկայնի անունը` որպես բանկի ապագա սեփականատեր:

Դիտում՝ 6998
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW