Job.banks.am
Նախագծի մասին
Օգտագործման կանոնները
Կապ
Գովազդ
Չորեքշաբթի, Մայիս 15
8 առաջարկ
3 առաջարկ
4 առաջարկ
19 առաջարկ
1 առաջարկ
2 առաջարկ
Թարմացված է. 06.11.2023«Իդրամ» ՍՊԸ-ն վճարահաշվարկային ընկերություն է, որը Հայաստանում առաջին էլեկտրոնային փող թողարկողն է։Իդրամը նորարար, ժամանակակից ֆինտեխ լուծումներ առաջարկող հարթակ է։ Իդրամը Հայաստանում գործում է 2004 թվականից, իսկ էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն ստացել է 2012 թ․-ին։Իդրամ վճարային համակարգի գործունեության առաջնային նպատակներն են՝• հնարավորություն տալ օգտատերերին կատարել անկանխիկ եւ անհպում վճարումներ՝ ստեղծելով հարմարավետ եւ լայն կիրառություն ունեցող վճարային գործիքներ օնլայն եւ օֆլայն հարթակներում;• տարածել անհպում վճարումների մշակույթը Հայաստանում՝ զարգացնելով Իդրամի QR-վճարումները եւ տրամադրելով ակնթարթային վճարման գործիքներ թե՛ օգտատերերին, եւ թե՛ վաճառակետերին, այդ թվում՝ «Գնիր հիմա, վճարիր հետո» ձեւաչափով;• ժամանակակից ու նորարար լուծումների շնորհիվ ապահովել հաճախորդային լավագույն փորձառություն։2017 թվականից մեկնարկել է IDBank-ի եւ Իդրամի ռազմավարական համագործակցությունը։ 2019 թվականից ընկերությունները զարգացնում են համատեղ թվային էկոհամակարգ՝ Idram&IDBank հարթակը, որի շրջանակում առաջարկում են համակցված բանկային եւ վճարային ծառայություններ՝ հաճախորդների ֆինանսական եւ գործարքային կարիքների լայն շրջանակը բավարարելու համար: Թվային հարթակն առաջարկում է ծառայություններ երրորդ կողմերից ինտեգրված API ծառայությունների միջոցով՝ հաճախորդներին ապահովելով լավագույն փորձառությամբ:Idram&IDBank-ը ներկայում ունի ավելի քան 500 հազար ակտիվ օգտատեր եւ եզակի թվային ապրանքներ/ծառայություններ շուկայում, որոնցից օրական օգտվում են տասնյակ հազարավոր հաճախորդներ՝ ֆիզիկական, իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերեր։«Իդրամ» ՍՊԸ-ի 100% բաժնետեր է հանդիսանում ՀՀ ռեզիդենտ կազմակերպություն «ԱյԴի Գրուփ» ՓԲԸ-ն, որի նշանակալից մասնակիցներ են հանդիսանում ՀՀ քաղաքացիներ Լալա Բախշեցյանը եւ Վարդան Դիլանյանը։
15.05.2024 | 16:19 Նորություններ
AMIO Mobile բանկինգն այսուհետ կունենա նոր հնարավորություն
14.05.2024 | 17:29 Ֆինտեխ
HSBC-ն Մեծ Բրիտանիայում գործարկել է «Խնայողությունների նպատակ» գործիքը
15.05.2024 | 12:12 Նորություններ
Մի դրամի ուժն ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
08.05.2024 | 15:29 Նորություններ
«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
07.05.2024 | 13:21 Նորություններ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
07.05.2024 | 23:20 Հոդվածներ
Սուրեն Բաբաջանյան. Եթե հաճախորդի հետ անկեղծ չես, բրենդինգը երկրորդային է դառնում
18.04.2024 | 16:04 Նորություններ
Ամիօ բանկը ներկայացնում է Amio Visa Signature Business քարտը
22.04.2024 | 15:52 Արժեթղթերի շուկա
«Դայմենշն» ՓԲԸ-ն մեկնարկել է Ֆասթ Բանկի պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
23.04.2024 | 10:54 Ֆինտեխ
Revolut-ը նախատեսում է դրամայնացնել հաճախորդների տվյալները
19.04.2024 | 18:01 Նորություններ
Մինչեւ 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
17.04.2024 | 23:10 Հոդվածներ
«Էմ Բի Լեգալ». Ձգողականության կետ՝ օտարերկրյա ընկերությունների համար
22.04.2024 | 12:54 Հոդվածներ
2024թ. 1-ին եռամսյակում ՀՀ բանկերի զուտ շահույթն աճել է 19%-ով եւ կազմել ավելի քան $206 մլն
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2024 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau