She’s Next. Visa-ի տարածաշրջանային մենեջերն անդրադարձել է Հայաստանում կին ձեռներեցների հզորացմանը

15.01.2025 | 15:54 Գլխավոր էջ / Նորություններ / Visa Voice /
Հայաստանում հաջողությամբ ավարտվեց  She’s Next Empowered by Visa նախաձեռնության երկրորդ ալիքը, որի ընթացքում ավելի քան 120 կին ձեռներեց մասնակցեց Visa-ի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) համատեղ ջանքերով իրականացված առցանց կրթական ծրագրին։

Այս հարցազրույցում Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն անդրադարձել է նախաձեռնության ազդեցությանը եւ դրա դերին՝ Հայաստանում կանանց ձեռներեցության հզորացման գործում։

- Հայաստանում ավարտվեց She’s Next Empowered by Visa-ի երկրորդ ալիքը, որի շրջանակներում ներկայացվեց կրթական ծրագիր՝ իրականացված ՎԶԵԲ-ի հետ համագործակցությամբ։ Խնդրում ենք պատմել համագործակցության եւ քարոզարշավի նպատակի մասին։

- Շատ ոգեշնչող է ականատես լինել, թե ինչպես է She’s Next նախաձեռնությունը Հայաստանում թափ հավաքում՝ բիզնեսում նոր նվաճումների ձգտող կին ձեռներեցների աճող քանակին համընթաց։ Իրապես ոգեւորիչ է ՎԶԵԲ-ի հետ համատեղ առցանց կրթական ծրագիր կազմակերպել եւ հետեւել, թե ինչ եռանդով եւ վճռականությամբ են դրան մասնակցում ավելի քան 120 կանայք։

Visa-ի՝ ձեռներեցության եւ ֆինանսական գրագիտության խթանման տեսլականը համահունչ է ՎԶԵԲ-ի՝ տնտեսական զարգացումը եւ ֆինանսական ներառումը խթանելու ջանքերին։  2024 թվականի մայիսին մենք ՎԶԵԲ-ի հետ ստորագրեցինք փոխըմբռնման հուշագիր ՝ թվային վճարումները խթանելու, ՓՄՁ-ներին աջակցելու եւ կին ձեռներեցներին հզորացնելու մասին՝ հավասար եւ բարգավաճ ապագայի համար հիմք ստեղծելու նպատակով։ Այս գործընկերությունը միավորում է մեր ուժեղ կողմերը՝ Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս տեւական ազդեցություն ստեղծելու համար։

Համատեղ ջանքերով մենք անցկացրեցինք She’s Next նախաձեռնության երկրորդ ալիքը՝ կին ձեռներեցներին տրամադրելով կրթություն, մենթորություն եւ հասանելիություն մի շարք ռեսուրսներին։ Նաեւ ձգտում էինք ուժեղացնել թվային եւ ֆինանսական գրագիտությունը՝  մասնակիցներին տրամադրելով գործիքներ, որոնք անհրաժեշտ են բիզնեսի դինամիկ միջավայրում բարգավաճելու համար։

Visa-ն եւ ՎԶԵԲ-ն հավատարիմ են մնում կին ձեռներեցներին հզորացնելու եւ  Հայաստանում ներառական տնտեսական աճին նպաստելու հանձնառությանը։



- She’s Next by Visa-ն համաշխարհային նախաձեռնություն է, որն ուղղված է տեղական կարիքները բավարարելուն։ Ինչպե՞ս են վարպետության դասերը օգնել կին ձեռներեցներին դիմակայել Հայաստանի զարգացող բիզնես դաշտում առաջացացող յուրահատուկ մարտահրավերներին։


- She’s Next նախաձեռնությունը հիմնվել է հետազոտական մոտեցման վրա եւ հաշվի է առնում կանանց կենսափորձը: Ահա թե ինչու 2022 թվականին Visa-ն՝ տարածաշրջանային առաջատար զարգացման կենտրոնի՝ Emerging Europe-ի հետ համագործակցությամբ, խորացված ուսումնասիրություն անցկացրեցին՝ Արեւելյան եւ Հարավ-Արեւելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում կանանց ձեռներեցության իրողությունները հասկանալու նպատակով։ Արդյունքները վկայում են, որ հայ կանանց  58%-ը առաջնահերթություն է տալիս մասնագիտական եւ ֆինանսական անկախությանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով եկամուտների աճին։ Շատերը դժվարանում են ֆինանսավորում ստանալ եւ ձգտում են բարելավել իրենց հմտությունները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են թվային մարքեթինգը, SMM-ը, էլեկտրոնային առեւտուրը եւ միջազգային բիզնեսի ընդլայնումը։

Հիմնվելով այս հետազոտությունների արդյունքների վրա,Visa-ն մշակել է գործնական, տեղական կարեւորություն ունեցող վարպետության դասեր, որոնք ընդգրկում են այնպիսի առանցքային թեմաներ, ինչպիսիք են բիզնես սկսելն ու զարգացնելը, օրենսդրությունը, փիթչինգը, թիրախային լսարանի հետ հաղորդակցումը եւ այլն։ Սեմինարների ընթացքում դիտարկվել են Հայաստանում կին ձեռներեցների առջեւ ծառացած կրիտիկական խոչընդոտները, ներառյալ ֆինանսավորման սահմանափակ հասանելիությունը, մենթորությունը եւ բիզնես կապերը։ Վարպետության դասերը ոչ միայն նպաստեցին հմտությունների զարգացմանը, այլեւ կանանց աջակցող համայնք ստեղծեցին, որի նպատակն է կրճատել Հայաստանի բիզնես դաշտում առկա բացերը։  

- Նախորդ տարվա նոյեմբերին Հայաստանում կայացած Visa Cashless Forum-ի ընթացքում Դուք ընդգծեցիք Visa-ի դերը թվային վերափոխումը խթանելու գործում։  Ձեր կարծիքով, կին ձեռներեցներին խթանելը եւ փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) աջակցելը ինչպե՞ս կարող են նպաստել տնտեսական կայունությանը եւ արագացնել թվային վերափոխման գործընթացը։

- Visa Cashless Forum-ը կարեւոր իրադարձություն էր Հայաստանի՝ անկանխիկ վճարումների ընդունման ոլորտում առաջընթացը ընդգծելու համար։ Ավելի քան երկու տասնամյակ Visa-ն հպարտորեն գործում է Հայաստանում եւ այդ ժամանակահատվածում երկիրը նշանակալի նվաճումների է հասել։ Կին ձեռներեցներին եւ ՓՄՁ-ներին աջակցելը կարեւոր է այս առաջընթացը շարունակելու համար, քանի որ դրանք համաշխարհային  տնտեսության հիմքն են հանդիսանում։ Նրանք ոչ միայն աշխատատեղեր են ստեղծում, այլեւ խթանում են նորարարությունն ու աճը, ձեւավորելով այն համայնքները, որտեղ մենք ապրում ենք։ Visa-ի հետազոտությունները ցույց են տալիս, որ միայն Եվրոպայում ՓՄՁ-ները կազմում են աշխատաշուկայի 61%-ը՝ աշխատանքով ապահովելով մոտ 100 միլիոն մարդու։

Կանանց կողմից ղեկավարվող բիզնեսները հավասարապես կարեւոր դեր են խաղում։ Արժույթի միջազգային հիմնադրամ–ի (ԱՄՀ) տվյալներով, աշխատաշուկաներում գենդերային բացի կրճատումը կարող է զարգացող տնտեսություններում ՀՆԱ-ն ավելացնել մոտ 8%-ով։ Այդ բացի ամբողջական վերացումը կարող է աճը ավելացնել միջինում 23%-ով։ Եվ խոսքը միայն աճի մասին չէ. ԱՄՀ-ի մեկ այլ ուսումնասիրության համաձայն, կանանց կողմից ղեկավարվող բիզնեսները հաճախ ավելի շահութաբեր են՝ ապացուցելով, թե որքան արժեքավոր կարող է լինել նրանց առաջնորդությունը։

Հայաստանում ՓՄՁ-ները, հատկապես նրանք, որոնք ղեկավարվում են կանանց կողմից, կենսական կարեւորություն ունեն տեղական տնտեսության հզորացման համար։ ՓՄՁ-ները նորարարության, աշխատատեղերի ստեղծման եւ թվային  ներդրման առանցքային խթանիչներն են։ Քանի որ փոքր ձեռնարկատերերը օգտվում են թվային գործիքներից եւ անկանխիկ վճարումներից, նրանք արագացնում են անցումը դեպի թվային տնտեսություն։ Տրամադրելով ՓՄՁ-ներին ուսուցում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ֆինանսական գրագիտությունը, էլեկտրոնային առեւտուրը եւ հեշտ օգտագործվող վճարային տեխնոլոգիաները,Visa-ն ոչ միայն ամրապնդում է նրանց հաջողությունը, այլեւ նպաստում է թվային ներառականությանը եւ հիմք է ստեղծում ավելի ընդգրկուն տնտեսական աճի համար։  

- Ո՞րն է լինելու Հայաստանում She’s Next-ի հաջորդ փուլը։ Ինչպե՞ս եք տեսնում She’s Next-ը՝ Հայաստանում կանանց ձեռներեցության ապագայի ձեւավորման եւ ամուր համայնքի ստեղծման մեջ։  

- She’s Next-ը Հայաստանում նպատակ ունի ավելի մեծ ազդեցություն ունենալ՝ ռեսուրսների ավելացման եւ կին ձեռներեցներին շարունակական աջակցություն ցուցաբերելու միջոցով։

Ես հավատում եմ, որ She’s Next-ը ներդրում կունենա ամուր, աջակցող համայնքի ստեղծման մեջ, որտեղ կանայք կաջակցեն միմյանց եւ կհամագործակցեն տարբեր հատվածներում։ Համայնքի այս զգացումը խթանելու նպատակով Visa-ն՝ Emerging Europe-ի հետ համագործակցությամբ, արդեն ստեղծել է թվային հարթակ կին ձեռներեցների համար։ Այն հնարավորություն է տալիս Հայաստանի կին ձեռներեցներին կապ հաստատել Արեւելյան եւ Հարավ-Արեւելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի իրենց գործընկերների հետ՝ հնարավորություն ընձեռելով մտքեր փոխանակել, ռեսուրսների հասանելիություն ստանալ եւ արտասահմանյան շուկաներ ուսումնասիրել։ Ամրապնդելով միջազգային էկոհամակարգը,Visa-ն օգնում է կին ձեռներեցներին նորամուծություններ ներդնել, մեծացնել բիզնեսները եւ միասին հաղթահարել մարտահրավերները՝ փոխակերպելով դրանք երկարաժամկետ հաջողության։

Առաջ նայելով՝ ուրախ ենք տեսնել, որ She’s Next-ը կշարունակի աճել Հայաստանում։  Ավելի նպատակաուղղված գործունեությամբ մենք նպատակ ունենք կանանց տրամադրել հմտություններ եւ գործիքներ, որոնք անհրաժեշտ են այսօրվա թվային տնտեսության մեջ բարգավաճելու համար։ Հուսով ենք, որ երկարաժամկետ ազդեցություն կունենանք՝ ստեղծելով այնպիսի բիզնես միջավայր, որտեղ կանանց ներդրումները կգնահատվեն և լիարժեք կճանաչվեն։
Դիտում՝ 3486


Smartclick.ai
Quality Sign BW