Visa-ի Scam Disruption Practice-ը խթանում է թվային վճարումների անվտանգությունը Հայաստանում
14.04.2025 | 10:44 Գլխավոր էջ / Նորություններ / Visa Voice /

Հայաստանն արագ անցում է կատարում դեպի թվային վճարումներ։ 2023թ-ի հարցումը ցույց է տվել, որ հարցվածների 52% ունեցել է առնվազն մեկ անկանխիկ վճարման գործիք, իսկ ամենաերիտասարդ տարիքային խմբի 76%-ը նշել է, որ օգտագործել է անկանխիկ վճարման եղանակներ։ Վճարային քարտերով գործարքների ընդհանուր արժեքը 2020-ից մինչեւ 2023թթ․ աճել է ավելի քան երկու անգամ, իսկ գործարքների ծավալը 81.2 միլիոնից հասել է 338.8 միլիոնի։
Կիբերանվտանգությունը թվային դարաշրջանում
Չնայած այս աճին, խարդախությունը շարունակում է մտահոգության հիմնական առարկա մնալ։ Հարցման տվյալները ցույց են տալիս, որ հարցվածների 60%-ը անկանխիկ գործարքները դիտարկում է որպես կիբեր հարձակումների առաջնային վտանգ, իսկ 17%-ը վախենում է անձնական տվյալների արտահոսքից։
Այս մարտահրավերներին դիմակայելու համար Visa-ն գործարկել է Scam Disruption Practice նախաձեռնությունը, որի նպատակն է բացահայտել եւ կասեցնել խարդախության բարդ սխեմաները՝ նախքան դրանք կհասցնեն էական վնաս պատճառել։ Այն գործում է Visa-ի Payment Ecosystem Risk and Control (PERC) ստորաբաժանման ներքո, որն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը՝ 2024թ․-ի ընթացքում օգնելով կանխել շուրջ 350 միլիոն դոլարի տարատեսակ խարդախություններ։ Սա հավելում է այն 40 միլիարդ դոլարին, որն արգելափակվել էր PERC-ի կողմից՝ անցյալ տարի Visa-ի ցանցում խարդախության փորձեր կատարելու ժամանակ։
Հայաստանի աճող թվային տնտեսության համար սա պաշտպանության կարեւոր շերտ է ավելացնում։
Ինչպես է աշխատում Visa’s Scam Disruption Practice-ը
Visa-ի Scam Disruption Practice-ի երեք առանցքային հենասյուներն են՝
• Խարդախության հետախուզություն․ Արհեստական բանականության (ԱԲ), տվյալների վերլուծության եւ փորձագիտական գիտելիքների օգտագործում՝ խարդախությունները վաղաժամ հայտնեբերելու համար։
• Խարդախության պրոակտիվ հետաքննություն․ Դիտարկում եւ խարդախության ցանցերի վերացում ՝ նախքան դրանք վնաս կպատճառեն։
• Խարդախության բացահայտում եւ կանխարգելում․ Համագործակցություն բանկերի եւ իրավապահ մարմինների հետ՝ խարդախ գործարքները կանխելու համար։
Visa-ի կիբերանվտանգության ջանքերի վառ օրինակ է մոտ 12 000 խարդախ առեւտրականներից կազմված ցանցի բացահայտումը եւ փակումը։ Խարդախները օգտագործում էին ֆիշինգային հղումներ ծանոթությունների կայքերում, որոնք քողարկվել էին որպես ինքնությունը օրինական հաստատող կայքեր՝ գրանցելով զոհերին կրկնվող վճարային ցիկլերում։ Այս փակումը կանխեց ավելի քան 37 միլիոն դոլարի վնասը եւ փոխանցվեց իրավապահ մարմիններին։
Հայաստանի անվտանգ թվային ապագայի ապահովում
Visa-ի Scam Disruption Practice-ը արդիական եւ անհրաժեշտ նորարարություն է Հայաստանում։ Օգտագործելով արհեստական բանականության լծակները, մանրակրկիտ հետազոտությունները եւ ոլորտային համագործակցությունը, Visa-ն խարդախության կանխարգելման նոր չափանիշներ է սահմանում։ Այս նախաձեռնությունը երաշխավորում է սպառողների եւ բիզնեսների անվտանգ եւ հուսալի ֆինանսական միջավայրում գործելը՝ ամրապնդելով վստահությունը Հայաստանի անկանխիկ ապագայի նկատմամբ։
Դիտում՝ 3427