Visa-ն մեկնարկում է SecurePay արշավը՝ խթանելու ֆինանսական գրագիտությունը և թվային գործարքների անվտանգությունը

10.03.2025 | 11:47 Գլխավոր էջ / Նորություններ / Visa Voice /
Visa-ն՝ թվային վճարումների համաշխարհային առաջատարը, Հայաստանում մեկնարկում է SecurePay արշավը՝ նպատակ ունենալով բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը անվտանգ թվային վճարումների, խարդախության կանխարգելման և ֆինանսական գրագիտության վերաբերյալ։

Արշավի շրջանակներում Visa-ն կիրականացնի հարցում՝ Հայաստանում վճարումների հիմնական միտումները վեր հանելու համար։ Հարցումը կգնահատի հայ սպառողների թվային վճարումների սովորությունները, թվային գործարքների նկատմամբ վստահության մակարդակը և վճարումների անվտանգության հետ կապված փորձառությունը։ SecurePay հարցմանը մասնակցելու համար այցելեք https://forms.gle/1sDmXZ2TxhN3oq2F6.

«Մեր առաքելությունն է ոչ միայն սպառողներին օժտել անվտանգ և նորարարական վճարային լուծումներով, այլև նրանց տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ և գործիքներ՝ թվային վճարումների միջավայրում վստահությամբ կողմնորոշվելու համար», - ասել է Կովկասում Visa-ի տարածաշրջանային կառավարիչ Դիանա Կիգուրաձեն: «SecurePay արշավի միջոցով մենք նպատակ ունենք տրամադրել արժեքավոր տեղեկություններ հայաստանցիների գնումների վարքագծի մասին՝ միաժամանակ ընդգծելով անվտանգության և ֆինանսական գրագիտության կարևորությունը թվայնացվող աշխարհում»։

Visa-ն շարունակում է մնալ Հայաստանում անվտանգ վճարային տեխնոլոգիաների առաջատարը, եւ ընկերությունն օգտագործում է իր դիրքը՝ որպես ֆինանսական շուկայի առաջնորդ, թվային գործարքների նկատմամբ վստահություն ձևավորելու համար։ SecurePay հարցումը կօգնի պատկերացում կազմել երկրի վճարային միջավայրի մարտահրավերների և աճի կետերի մասին՝ շահագրգիռ կողմերին հնարավորություն տալով մշակել լուծումներ, որոնք կնպաստեն անկանխիկ վճարումների կիրառման ընդլայնմանը։

Հարցմանը մասնակցությունը բաց է բոլորի համար և ամբողջությամբ անանուն է, քանի որ Visa-ն որևէ անձնական տվյալ չի հավաքագրում եւ չի մշակում։
Դիտում՝ 4141


Smartclick.ai
Quality Sign BW