She’s Next Empowered by Visa-ի երկրորդ ալիքը հաջողությամբ ավարտել է առցանց վարպետության դասերը Հայաստանում

16.12.2024 | 13:55 Գլխավոր էջ / Նորություններ / Visa Voice /
Թվային վճարումների համաշխարհային առաջատար Visa-ն հաջողությամբ ավարտել է She’s Next Empowered by Visa նախաձեռնության երկրորդ ալիքը՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համագործակցությամբ առցանց վարպետության դասեր անցկացնելով Հայաստանի կին ձեռներեցների համար։   

Առցանց վարպետության դասերի շարքը ավելի քան 120 տեղացի կին ձեռներեցներին տրամադրեց անհրաժեշտ հմտություններ եւ գիտելիքներ բիզնեսի աճի համար՝ ընդլայնելով կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների հնարավորությունները եւ նպաստելով ավելի մեծ ինտեգրմանը Հայաստանի տնտեսության մեջ։   

Դեկտեմբերի 2-ից 12-ը տեղի ունեցած կրթական ծրագրի շրջանակներում փորձագետները ութ վարպետության դասեր վարեցին, որոնք ընդգրկեցին  այնպիսի առանցքային թեմաներ, ինչպիսիք են․ թիմի կառավարում, դրամահավաք, օրենսդրություն, վաճառքների աճ, արդյունավետ հաղորդակցություն, փիթչինգ, մրցունակության պահպանում։  Հայերեն լեզվով անցկացված վարպետության դասերը կայացան Zoom-ի միջոցով՝ երկրի ակտիվ եւ հավակնոտ կանանց սովորելու եւ փոխգործակցելու համար հարմարավետ եւ մատչելի հարթակ տրամադրելով։  
 
She’s Next Empowered by Visa նախաձեռնությունը Հայաստանում մեկնարկել է 2024թ․-ի մարտին՝ նպատակ ունենալով ուժեղացնել կանանց մասնակցությունը տնտեսության մեջ եւ աջակցել կանանց պատկանող փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) աճին։
Դիտում՝ 1378


Smartclick.ai
Quality Sign BW