Հայաստանում առաջին անգամ անցկացվել է Visa Cashless Forum-ը

26.11.2024 | 11:53 Գլխավոր էջ / Նորություններ / Visa Voice /
Նոյեմբերի 22-ին Հայաստանի մայրաքաղաք Երեւանում առաջին անգամ անցկացվել է Visa Cashless Forum-ը։ Այս փակ միջազգային միջոցառումը համախմբել էր պետական պաշտոնյաների, Visa-ի հայտնի խոսնակների, բանկային եւ ֆինանսական հատվածների մասնագետների, վճարային տեխնոլոգիաների փորձագետների։

«Ֆորումը ծառայել է որպես համագործակցության հարթակ՝ համախմբելով Հայաստանի հիմնական շահագրգիռ կողմերին՝ անկանխիկ վճարումների ապագան ուսումնասիրելու նպատակով։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել փոխանակվել գաղափարներով եւ կապեր հաստատել՝ խթանելով նորարարություններն ու գործընկերությունը։

Visa Cashless Forum-ը Visa-ի ուղենիշային միջոցառումն է CISSEE տարածաշրջանում, որը ցուցադրում է կենտրոնական հատվածի ամենավերջին միտումները։ Առաջին անգամ ֆորումն անցկացվել է 2017թ-ին Ուկրաինայում, այնուհետեւ կազմակերպվել է Ղազախստանում, Սերբիայում եւ այլ երկրներում։ Այս տարի անցկացվելով Հայաստանում՝ ֆորումը կարեւոր նշաձող է սահմանել՝ արտացոլելով երկրի աճող դերը ֆինանսական լանդշաֆտի թվային վերափոխման գործում»,- ասվում է հաղորդագրությունում:

Որպես բանախոսներ հանդես են եկել Visa-ի CISSEE եւ CEMEA տարածաշրջանների  բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց թվում էին՝ CEMEA տարածաշրջանում Visa-ի նախագահ Էնդրյու Տորրեն, Visa-ի CISSEE տարածաշրջանի համար պատասխանատու Քրիստինա Դորոսը, Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն, Visa-ի CEMEA տարածաշրջանի խորհրդատվության եւ վերլուծության բաժնի ղեկավար Նիկոլաս Խուրին, Visa-ի CEMEA տարածաշրջանի պրոդուկտի, լուծումների եւ թվային գործընկերության բաժնի ղեկավար Գոդֆրի Սալիվանը, Visa-ի CEMEA տարածաշրջանի ավելացված արժեքի ծառայությունների բաժնի ղեկավար Ուոլթեր Լիրոնին։

Ֆորումի առանցքային թեմաներն էին թվային վճարումները, գեներատիվ AI-ն, ավելացված արժեքի ծառայությունները եւ Gen Z ՝ որպես սպառողական ծախսերի աճի շարժիչ ուժ։
Դիտում՝ 7348


Smartclick.ai
Quality Sign BW