Հայաստանում առաջին անգամ կանցկացվի միջազգային Visa Cashless Forum-ը
19.11.2024 | 13:29 Գլխավոր էջ / Նորություններ / Visa Voice /
2024թ-ի նոյեմբերի 22-ին Հայաստանի մայրաքաղաք Երեւանում տեղի կունենա Visa Cashless Forum 2024-ը։ Այս միջազգային միջոցառումը կհամախմբի մասնակիցներին՝ թվային վճարումների եւ անկանխիկ տնտեսության առաջընթացը, Հայաստանի ֆինանսական շուկայի եւ բանկային հատվածի վերափոխումը եւ նորագույն տեխնոլոգիաները եւ վճարային նորարարական լուծումները ուսումնասիրելու նպատակով։ Ֆորումի հիմնական բանախոսները կլինեն Visa-ի բարձրաստիճան ղեկավարները, հանրային եւ բիզնես հատվածների ներկայացուցիչները եւ վճարային տեխնոլոգիաների եւ ֆինանսների ոլորտների միջազգային եւ տարածաշրջանային առաջատար փորձագետները։
«Ավելի քան 20 տարի ներկա լինելով հայաստանյան շուկայում, Visa-ն ամուր կապեր է հաստատել հանրային եւ մասնավոր հատվածների գործընկերների հետ՝ Հայաստանում նորարարական վճարային տեխնոլոգիաները զարգացնելու եւ իրականացնելու, ինչպես նաեւ՝ հազարավոր տեղական քարտապանների եւ բիզնեսների համար թվային վճարումները հարմարավետ եւ հասանելի դարձնելու նպատակով»,- ասել է Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն ։ «Այս տարի մենք ուրախ ենք կազմակերպել Visa Cashless Forum-ը Երեւանում՝ կարեւորելով երկրի առաջընթացը դեպի անկանխիկ ապագա տանող ճանապարհին։ Վստահ եմ, այս միջոցառումը արդյունավետ հարթակ կլինի մոտեցումները, փորձը եւ նորարարական լուծումները կիսելու համար՝ թույլ տալով մեզ գործընկերների հետ համատեղ աշխատել երկրում տնտեսական աճը խթանելու եւ առաջադեմ տեխնոլոգիաները ներդնելու ուղղությամբ»։
Visa Cashless Forum-ը Visa-ի ուղենիշային միջոցառումներից մեկն է CISSEE տարածաշրջանում եւ կենտրոնանում է ֆինանսական հատվածի վերջին միտումների վրա։ Առաջին անգամ ֆորումն անցկացվել է 2017թ-ին Ուկրաինայում, այնուհետեւ կազմակերպվել է Ղազախստանում, Սերբիայում եւ այլ երկրներում։ Այս տարի Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի Visa Cashless Forum-ը։
Դիտում՝ 4939