Ինչպես թվային վճարումները կարող են օգնել հայաստանյան ՓՄՁ-ներին ներգրավել ու գոհացնել ավելի շատ հաճախորդների
25.10.2024 | 12:11 Գլխավոր էջ / Նորություններ / Visa Voice /
Ամբողջ աշխարհում փոքր եւ միջին բիզնեսը (ՓՄՁ) տեղական տնտեսությունների ողնաշարն է: Ներկայացնելով համաշխարհային բիզնեսի մոտ 90%-ը եւ համաշխարհային զբաղվածության ավելի քան 50%-ը, ՓՄՁ-ը տնտեսական աճի կարեւոր շարժիչ ուժն են1: Հայաստանի նման զարգացող տնտեսություններում դրանք կարող են ապահովել ազգային ՀՆԱ-ի մինչեւ 40%-ը2:
Visa-ն դիտարկում է աջակցությունը ՓՄՁ-ներին որպես առաջնահերթություն, իսկ վճարման թվային լուծումները՝ այն կյանքի կոչելու միջոց: Համաշխարհային հետազոտություններից մեկում Visa-ն պարզել է, որ փոքր բիզնեսի սեփականատերերի 73%-ն ասել է, որ թվային վճարումների նոր տարբերակները հիմնարար նշանակություն ունեն իրենց աճի համար3: Արձագանքելով այս պահանջին՝ 2020 թվականին Visa-ն առաքելություն ստանձնեց երեք տարում 50 միլիոն ՓՄՁ-ների թվային հնարավորություն ընձեռել եւ գերազանցեց նպատակը՝ մինչեւ 2023 թվականի վերջը դրանցով ապահովելով 67 միլիոն ՓՄՁ-ի:
Քանի որ սպառողները գնալով ավելի շատ են դիտարկում հարմարավետ թվային վճարումների տարբերակներ, փոքր բիզնեսները օգտվում են ի հայտ եկող առավելություններից:
Ներկայացնում ենք երեք հիմնական պատճառ, թե ինչու է փոքր բիզնեսը ընտրում անկանխիկ տարբերակը:
1. Ավելի շատ հաճախորդներ գրավել
Աշխարհում հարցումներին մասնակցած սպառողների 41%-ն ասել է, որ հրաժարվել են գնումներ կատարել ֆիզիկական խանութներից, քանի որ դրանցում թվային վճարումներ չեն ընդունվել4: Հայաստանում անկանխիկ շուկան եւս արագորեն զարգանում է. 2023 թվականին անկանխիկ վճարումները եւ ինտերնետ գործարքները առաջին անգամ գերազանցեցին կանխիկ գործարքները՝ ե՛ւ քանակով, ե՛ւ ծավալով5։
2. Ապահովել ավելի անխափան փորձ
Մարդիկ անհամբեր են, իսկ հպումով վճարում կատարելը արագ է: Քարտ մուտքագրելու կամ սահեցնելու փոխարեն, հաճախորդները կարող են պարզապես պահել իրենց անհպում վճարային քարտը կամ սարքը վճարային տերմինալի մոտ: Սա թույլ է տալիս ժամանակ խնայել գործարք կատարելիս: Անխափան փորձը հաճախորդներին ավելի երջանիկ է դարձնում:
3. Ավելացնել անվտանգությունը
Երբ հաճախորդը անցկացնում է քարտը մագնիսական շերտով, տեղեկատվությունը կարող է հավաքագրվել սքիմերային սարքի միջոցով: Բայց երբ հաճախորդները վճարումներ են կատարում հպումով, գործարքի համար ստեղծվում է մեկանգամյա հատուկ ծածկագիր: Այս ծածկագիրը եւ հաճախորդի հաշվի համարը փոխանցվում են, բայց կարեւոր տեղեկությունները, ինչպիսիք են անունը, վճարման հասցեն կամ հաստատման ծածկագիրը՝ ոչ:
Ուստի, նույնիսկ եթե ինչ-որ մեկը հասանելիություն ստանա հաճախորդի վճարային տեղեկություններին, նա չի կարող գործարք կատարել առանց քարտի կամ սարքի, որն էլ կարող է հավելյալ պաշտպանություն ունենալ, օրինակ, Face ID-ն: Այս ամենը միասին վերցված օգնում է նվազեցնել խարդախությունների թիվը անհպում վճարումների ժամանակ:
Դառնալով գլոբալ
Հայաստանում տեղական փոքր ձեռնարկությունները հզորացնելու Visa-ի հանձնառությունը մնում է անսասան։ Այս տարի Visa-ն Հայաստանում գործարկել է She’s Next համաշխարհային նախաձեռնությունը, որի նպատակն է կին ձեռներեցներին փոխանցել հմտություններ, կրթություն, ֆինանսավորում ու ոգեշնչում իրենց բիզնեսը սկսելու կամ ընդլայնելու համար: Visa-ն նաեւ համագործակցում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ՝ ՓՄՁ-ներին հզորացնելու, տնտեսական եւ ֆինանսական ներառականությանը նպաստելու ու հանրային ծառայությունները, ներառյալ GovTech-ը ու հանրային տրանսպորտը թվայնացնելու համար:
Visa-ի աջակցությունը կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին ավելի է ընդլայնվում She’s Next թվային հարթակի միջոցով, որը մշակվել է Emerging Europe-ի հետ համագործակցությամբ: Այս հարթակը միմյանց է կապում ամբողջ աշխարհի գործարար կանանց՝ խթանելով ցանցային հնարավորությունները, կիսելով փորձն ու խթանելով միջազգային ընդլայնումը:
Visa-ն նաեւ խթանում է Հայաստանի թվային վերափոխումը` աջակցելով կայուն ու ներառական տնտեսական աճին: Արագացնելով անկանխիկ վճարումների ընդունումը՝ Visa-ն սպառողներին եւ ձեռնարկություններին հնարավորություն է տալիս օգտվել թվային տնտեսության հարմարավետությունից, անվտանգությունից ու արդյունավետությունից:
2024 թվականի ընթացքում Visa-ն ակտիվորեն մասնակցել է տարբեր միջոցառումների ու քննարկումների՝ խթանելու Հայաստանի թվային փոխակերպման օրակարգը եւ աջակցելու երկրի անկանխիկ ապագային: Visa-ն մասնակցել է Silicon Mountains Tech Summit-ին եւ Doing Digital Forum-ին, ինչպես նաեւ Տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համագործակցությամբ կազմակերպել է «Կառավարության թվայնացման խթանումը Հայաստանում. Visa-ի համագործակցային մոտեցումը» միջոցառումը: 2024 թվականին Visa-ն մասնակցել է նաեւ Նորարությունների եւ տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին (WCIT) եւ DigiTec-ին:
1https://www.worldbank.org/en/topic/smefinance
2https://www.worldbank.org/en/topic/smefinance
3https://usa.visa.com/dam/VCOM/blogs/visa-back-to-business-study-2022-outlook-jan22.pdf
4https://usa.visa.com/dam/VCOM/blogs/visa-back-to-business-study-2022-outlook-jan22.pdf
5https://finport.am/full_news.php?id=49961&lang=3
Դիտում՝ 4245