Բաժանորդագրային տնտեսության բում. ինչպես է Visa-ի տեխնոլոգիան պարզեցնում կանոնավոր վճարումները

16.10.2024 | 13:43 Գլխավոր էջ / Նորություններ / Visa Voice /
Բաժանորդագրային ծառայությունները՝ հոսքային ծառայություններից մինչեւ սննդային փաթեթների կազմում, առօրյա կյանքի անբաժանելի մաս են դարձել, քանի որ սպառողները ձգտում են կատարել ավտոմատացված եւ հեշտ կանոնավոր վճարումներ: Բաժանորդագրային ծառայություններն առաջարկում են զեղչեր, հարմարավետ են եւ թույլ են տալիս ընտրել կարիքներին համապատասխան ծառայություններ: Այդ ծառայությունները նաեւ տրամադրում են բոնուսներ, ինչպիսիք են հաջորդ օրվա առաքում ու վիդեո հեռարձակում ըստ պահանջի, ինչը նպաստում է թվային տնտեսության մեջ բաժանորդագրությունների ավելի լայն ներդրմանը:

Աճող մարտահրավերներ

Նախատեսվում է, որ բաժանորդագրային ծառայությունների համաշխարհային շուկան մինչեւ 2025 թվականը կհասնի 409 միլիարդ դոլարի տպավորիչ ծավալի1 : Չնայած նրան, որ սպառողները գնահատում են բաժանորդագրային ծառայությունների հարմարավետությունն ու խնայողությունները, մեծաքանակ բաժանորդագրությունների կառավարումը կարող է բավականին բարդ լինել: Որպես հետեւանք բանկերը ստիպված են առաջարկել լուծումներ, որոնք կպարզեցնեն ընթացիկ վճարումների իրականացումը։ Այս նորամուծությունները ներդնելով ՝ ֆինանսական հաստատությունները կարող են պահպանել իրենց արդիականությունը՝ առաջարկելով ավելացված արժեքով ծառայություններ, որոնք համապատասխանում են սպառողների պահանջներին, ապահովում են վճարումների պարզ եւ թափանցիկ կառավարում եւ երաշխավորում են հաճախորդների հավատարմությունը:

Կանոնավոր վճարումների արդյունավետ կառավարում

Հաշվի առնելով սպառողների եւ բանկերի առջեւ ծառացած բազմաթիվ մարտահրավերները՝ Visa-ն ներդրել է Subscription Manager (Բաժանորդագրման մենեջեր) ծառայությունը: Այն առաջարկում է թվային գործիքների ամբողջական փաթեթ, որը նախատեսված է օգնելու թողարկողներին իրենց քարտապաններին տրամադրել  ավելի լավ  թվային փորձ՝ թույլ տալով դյուրորեն  դիտել եւ կառավարել բոլոր բաժանորդային  ծառայությունները, որոնց բաժանորդագրված է քարտապանը։  Ավելին, այն աջակցում է Visa-ի համապարփակ ջանքերին՝ սպառողների հնարավորություններն ընդլայնելու եւ սեփական  բաժանորդագրությունների նկատմամբ վերահսկողություն ապահովելու հարցում:

Բաժանորդագրությունների ավելի լավ կառավարումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն սպառողների, այլ նաեւ թողարկողների եւ էքվայերների վրա: Նվազեցնելով հետվճարումները, նվազագույնի հասցնելով վեճերը ու զանգերի կենտրոնի աշխատանքային ծանրաբեռնվածությունը՝ Subscription Manager-ն օգնում է թվային տնտեսությունների ընկերություններին կրճատել ծախսերը: Էքվայերները նաեւ շահում են վճարման թույլտվության ավելի քիչ մերժումներից ու վճարման դադարեցման հրահանգների ստանդարտացումից:

Քարտապանների հնարավորությունների ընդլայնում Հայաստանում

Հայաստանում արագ տեմպերով զարգանում է անկանխիկ տնտեսությունը, ինչպես նաեւ բաժանորդագրությունը տարբեր ծառայություններին։ Օգտվելով այս հնարավորությունից՝ Հայաստանում գործող Ամերիաբանկը ներդրեց Subscription Manager ծառայությունը՝ նորարարական լուծում տրամադրելով իր հաճախորդներին2:

Այս ծառայությունն առաջարկում է արդյունավետ միջոց՝ վերահսկելու կանոնավոր գործարքներն ու չեղարկելու բաժանորդագրությունները ՝ պաշտպանելով հաճախորդներին խարդախություններից եւ անցանկալի վճարումներից, հատկապես, երբ բաժանորդագրային հարթակների հետ դժվար է կապ հաստատել: Բացի այդ, ժամանակակից ու հարմար ինտերֆեյսի շնորհիվ, այն քարտապաններին ավելի լավ հնարավորություն է տալիս պատկերացում կազմել իրենց ծախսերի մասին:

Subscription Manager-ն արդեն տպավորիչ արդյունք է ապահովել Ամերիաբանկի հաճախորդների շրջանում: Բանկի բջջային հավելվածի միջոցով դրանից ամսական միջինը 12 000 օգտատեր է օգտվում։ Հնգապատկվել է նաեւ հաջողությամբ ավարտված վճարումների քանակը, իսկ զանգերի կենտրոնի ծանրաբեռնվածությունը նվազել է 20%-ով3 ։

Այնպիսի լուծումները, ինչպիսին է Visa Subscription Manager-ը, կարեւոր դեր են խաղում զարգացող թվային առեւտրի լանդշաֆտում կողմնորոշվելու համար եւ ապագա վճարումների ձեւավորման գործում: Այցելեք Visa Developer Center՝ իմանալու, թե ինչպես Subscription Manager եւ թվային այլ լուծումները կարող են օգնել ապահովել ավելի լավ թվային փորձ քարտապանների համար:




1Juniper Research, Subscription Economy Future Strategies & Market Forecasts 2022 – 2026
2https://navigate.visa.com/cemea/spotlight-series/in-the-spotlight-exploring-armenias-growing-subscription-economy-with-ameriabank/
3Collected by the VSPS API, Visa GBI and Ameriabank CRM Ticketing System from launch in Feb. 2023 up to and including Oct. 2023
Դիտում՝ 7428


Smartclick.ai
Quality Sign BW