Ի՞նչ ապագա է սպասում վճարումների ոլորտին եւ խարդախությանը

19.09.2024 | 13:28 Գլխավոր էջ / Նորություններ / Visa Voice /
Ավանդաբար, վճարումները չորսկողմանի ֆորմատ ունեն, որում ներգրավված են էքվայեր բանկերը, էմիտենտ բանկերը, վաճառողներն ու քարտապանները: Այսօր, սակայն, դերակատարները զգալիորեն ավելի շատ են, նրանց թվում են՝ միջնորդներն ու վճարումերի կազմակերպիչները: Թեեւ այս զարգացումը բարելավվում է հաճախորդների սպասարկման փորձը, այն նաեւ ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում հանցագործների համար:

Հանցագործները, ինչպես երբեւէ, միավորվում են dark web-ում եւ հանդուգն քայլեր են ձեռնարկում՝ խարդախություն իրականացնելու համար: Խարդախներն օգտագործում են աուդիո, տեքստ, պատկերներ, չաթ-բոտեր, վիդեո, կոդեր եւ գեներատիվ արհեստական բանականություն՝ սպառողների փողերին հասնելու համար: Ֆիշինգային եւ վնասակար ծրագրերի հարձակումները դառնում են ավելի տարածված, եւ դրանց կիրառության ավելի բարդ դեպքեր են բացահայտվում: Օրինակ՝ հանցագործներն այժմ կարող են վերստեղծել դեմքեր՝ կենսաչափական թեստն անցնելու համար կամ ձայնի լիարժեք նմանակ ստեղծել՝ օգտագործելով ընդամենը երեք վայրկյան տեւող ձայնագրություն:

Կիբերանվտանգության տեխնոլոգիաները պատասխան հարված են հասցնում

Visa-ն հաղթում է խարդախների դեմ պայքարում: Վերջին հինգ տարիների ընթացքում ընկերությունը 10 միլիարդ դոլար է ներդրել կիբերանվտանգության եւ ավելի ամուր ու անվտանգ էկոհամակարգ ստեղծելու մեջ: Որպես վճարումների ոլորտում արհեստական  բանականության (AI) վաղ օգտագործողներ՝ մենք հասկանում ենք այս տեխնոլոգիայի արժեքը խարդախության հայտնաբերման ու կանխարգելման գործում, ինչը մեզ թույլ է տվել միայն վերջին մեկ տարում կանխել 41 միլիարդ դոլարի խարդախ գործարքները։

Արհեստական բանականությունը ու զարգացող խոշոր լեզվային մոդելները փոփոխություն են բերում այս զարգացող վճարային էկոհամակարգ, որն օգնում է ուժեղացնել խարդախության հայտնաբերման եւ կանխարգելման կարողությունները: AI-ն թույլ է տալիս Visa-ին իրական ժամանակում բացահայտել օրինաչափություններն ու շեղումները միլիարդավոր գործարքներում, հայտնաբերել խարդախ գործողություններ եւ օգնել մեզ քայլեր ձեռնարկել:

AI-ն նաեւ նպաստում  է մանրածախ առեւտրի անհատականացմանը  սպառողների համար: Ապագայում, հնարավոր է, որ ամեն ինչ միացվի թվային օգնականների միջոցով՝ ստեղծելով «phygital» (Physical+Digital) աշխարհ՝ անհատականացված, ինտեգրված ու սահուն: Գույքի, խանութի եւ դրամարկղի միջեւ ինտեգրումը առանցքային է: Մանրածախ առեւտրով զբաղվողներն օգտագործում են արհեստական բանականության ընձեռած հնարավորությունները՝ սպառողների ծախսերն ու սովորությունները տարբեր հարթակներում իրար կապելու համար:

Անհատականացված գնումների փորձի ստեղծումը, ինչպես խանութում, այնպես էլ՝ առցանց, հաճախորդի մոտ ստեղծում է զգացողություն, իբր խանութը ստեղծվել է հենց իր համար: Սա կհանգեցնի բարելավված եւ omnichannel-ային  պատվերների ձեւակերպմանը եւ կնվազեցնի զամբյուղում գտնվող ապրանքներից հրաժարվելու դեպքերի թիվը:

Պաշտպանության առաջին գիծ

Visa-ն առաջնային դեր է խաղում անվտանգ վճարումների ապագայի ապահովման գործում: Մենք օգտագործում ենք քարտային վճարումների ոլորտում ավելի քան վաթսուն տարվա ընթացքում ձեռք բերված մեր գիտելիքները եւ կիրառում դրանք նոր դրամական հոսքերի բոլոր ձեւերի համար, ներառյալ իրական ժամանակում վճարումները։ Մենք ներդրումներ ենք իրականացնում զարգացող տեխնոլոգիաների մեջ, օրինակ՝ տոկենիզացիայի (tokenization) ոլորտում  եւ առաջարկում ենք նոր լուծումներ, ինչպիսին է «Click to Pay»-ը՝ հաճախորդների փորձը բարելավելու համար:

Visa ցանցի ճկունությունն ու համակարգի կայունությունը նշանակում են, որ մեր ամուր ենթակառուցվածքը կարող է դիմակայել նոր մարտահրավերներին՝ թույլ տալով առաջ անցնել խարդախներից: Այնուամենայնիվ, ոչ մի տեխնոլոգիա ամենազոր չէ, ուստի սպառողների տեղեկացվածությունն ու կրթությունը կարեւոր են հանցավոր մտադրություններից պաշտպանվելու համար:

Հայաստանում եւ ամբողջ աշխարհում Visa-ն ձգտում է խթանել ֆինանսական գրագիտությունը եւ վստահ լինել, որ անհատներն ու կազմակերպությունները կարող են գիտակցել ռիսկերը եւ պատշաճ կերպով պաշտպանվել հարձակումներից: 2022 թվականին Visa-ի սպառողների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով մենք Հայաստանում իրականացրեցինք վճարումների անվտանգությանը վերաբերող արշավ՝, անհատական տվյալները  ավելի լավ պաշտպանելու, տարատեսակ խարդախությունները բացահայտելու վերաբերյալ : Մեր կրթական ջանքերը ընդգրկել են ավելի քան մեկ միլիոն մարդու՝ տրամադրելով նրանց կարեւոր խորհուրդներ եւ գործնական հմտություններ՝ զգոն մնալու համար:

«Visa-ն մեծ առաջնահերթություն է տալիս վճարումների անվտանգությանը եւ հրավիրում է ոլորտի բոլոր դերակատարներին միանալ մեզ՝ անվտանգության տեխնոլոգիաների մեջ վաղ փուլում ներդրումներ կատարելու նպատակով։ Վերջին հինգ տարիների ընթացքում Visa-ն կիբերանվտանգության մեջ ներդրել է 10 միլիարդ դոլար՝ ստեղծելով ավելի ուժեղ էկոհամակարգ եւ միայն վերջին մեկ տարվա ընթացքում  ամբողջ աշխարհում մոտ 41 միլիարդ դոլարի խարդախություն է կանխվել ։ Արհեստական բանականության հետագա կիրառումը օգնում է առաջընթացը սինքրոնացնել ամբողջ ոլորտով մեկ: Մեր պարտավորությունները ներառում են կիբերանվտանգության ամրապնդում եւ Visa-ի ներդրած վերջին տեխնոլոգիաների վերաբերյալ քարտապանների տեղեկացվածության բարձրացում՝ նրանց անվտանգությունը բարձրացնելու համար: Մեր շուկաներում եւ, մասնավորապես Հայաստանում, մենք իրականացրել ենք վճարումների անվտանգության մասին արշավ՝ ուղղված ֆինանսական գրագիտության բարձրացմանը՝ անհատներին ու կազմակերպություններին տրամադրելով գիտելիքներ եւ գործիքներ՝ խարդախությունից պաշտպանվելու նպատակով: Visa-ն շարունակում է առաջատարը լինել՝ ֆինանսական գործարքները բոլորի համար հարմարավետ, անվտանգ եւ հուսալի դարձնելու գործում»,- ասում է Ուկրաինայում, Վրաստանում եւ ԱՊՀ-ում Visa-ի ռիսկերի բաժնի ղեկավար Լարիսա Մակարովան:
Դիտում՝ 7535


Smartclick.ai
Quality Sign BW