Վճարումների համաշխարհային միտումները, որոնք կտեսնենք Հայաստանում 2024-ին
06.09.2024 | 09:42 Գլխավոր էջ / Նորություններ / Visa Voice /
Վճարումների ոլորտը ոչինչ է, եթե այն անընդմեջ չի փոփոխվում: Եվ 2024 թվականը բերել է փոփոխությունների իր չափաբաժինը՝ ապահովելով ավելի լավ արդյունքներ սպառողների, բիզնեսների, համայնքների եւ տնտեսությունների համար: 2024 թվականը մեզ բերում է մի աշխարհ, որտեղ փոքր բիզնեսները կարող են ավելի շատ ծառայել համաշխարհային շուկաներին, որտեղ բաց ենթակառուցվածքն ու կառավարվող ծառայությունները նշանակում են, որ բանկերը, ֆինանսական հաստատությունները, բիզնեսները եւ սպառողները ստանում են իրենց անհրաժեշտ լուծումները, եւ որտեղ արժեքի տեղափոխումը ցանցերով նույնքան հեշտ է, անխափան եւ ապահով, ինչպես դրա տեղափոխումը մեկ ցանցով, եւ մենք այստեղ ենք հենց դրա համար: Հայկական շուկան բացառություն չէ, քանի որ մենք նկատում ենք վճարային էկոհամակարգի տարբեր միտումների ազդեցությունը երկրի թվային վերափոխման վրա։
«Վերջին ձեռքբերումները վճարային ոլորտում եզակի հնարավորություններ են ներկայացնում հայկական շուկայի համար՝ պարարտ հող առաջարկելով աճի եւ զարգացման համար», - բացատրում է Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն: «Երկրի դինամիկ վճարային էկոհամակարգը ունակ է արագ ընկալել եւ ինտեգրել համաշխարհային միտումները՝ ապահովելով ամենաթեժ նորարարությունների հասանելիությունը: Հայ գործարարները եւ սպառողները ցանկություն ունեն տիրապետել նոր տեխնոլոգիաներին, Visa-ն էլ, իր հերթին, երկրի վճարային շուկայի շարունակական աճ է ակնկալում»:
Ստորեւ ներկայացված են գլոբալիզացիայից, բիզնեսի կարիքներից, տեխնոլոգիական առաջընթացից, սպառողների պահանջներից, արագությունից եւ նորամուծություններից բխող հիմնական վճարումների միտումները.
ՓՄՁ-ները դուրս են գալիս համաշխարհային շուկա
Թվային վճարումները ՓՄՁ-ների համար բացում են վճարելու եւ վճարվելու նոր հնարավորություններ՝ թույլ տալով նրանց նոր լսարանների հասնել: 2024 թվականը ՓՄՁ-ների՝ համաշխարհային շուկա դուրս գալու տարին է՝ ընդհանուր տնտեսությունից մինչեւ էլեկտրոնային առեւտուր եւ ավանդական սովորական բիզնես: Բոլոր չափերի բիզնեսները այժմ ձգտում են դուրս գալ տեղականից, ուղղությունը բռնելով դեպի համաշխարհային թվային տնտեսություն:
5 ՓՄՁ-ից գրեթե 4-ը (79%) նշում է անդրսահմանային վաճառքը որպես իրենց աճի ուղղություն, եւ սպառողները պատրաստ են դրան: Սպառողների մոտ 72%-ն ընդգծում է այլ երկրների ձեռնարկություններից գնումներ կատարելու հարմարավետությունը:
2024 թվականին փոքր եւ միկրո բիզնեսները օգուտ են քաղում թվայնացման աճից, որը եւ՛ արագացնում, եւ՛ պաշտպանում է վճարումները՝ դարձնելով ընդլայնումը աշխարհագրական սահմաններից դուրս ավելի հեշտ, քան երբեւէ։ Հայաստանը բացառություն չէ. Հայաստանի ՓՄՁ-ների քառորդից ավելին զբաղվում է արտաքին առեւտրով, եւ այդ թիվը գնալով աճում է:
Ընկերությունները միավորվում են՝ բավարարելու սպառողների սպասելիքները
Սպառողների սպասումները ավելին են, քան պարզապես վճարային ենթակառուցվածքը. նրանք պահանջում են հարմարեցված փորձ: Այս ակնկալիքների բավարարումը կարող է լարել տեխնոլոգիական եւ ինժեներական ռեսուրսները կամ մեծ բարդություններ ստեղծել:
Հետեւաբար, ավելի շատ բիզնեսներ են դիմում գործընկերության վրա հիմնված լուծումների կամ կառավարվող ծառայությունների օգնությանը: Գործընկերության հիման վրա ավելացված արժեքով ծառայությունները թույլ են տալիս ընկերություններին բավարարել սպառողների պահանջները՝ չխաթարելով նրանց գործունեությունը, բացահայտելով արդյունավետությունը եւ կառուցելով հաճախորդների վստահությունը արագ փոփոխվող միջավայրում: Հայկական վճարային շուկայում խաղացողները կարող են օգտագործել Visa-ի ավելացված արժեքով ծառայությունները՝ աջակցելու վճարումներին, նվազեցնելու ռիսկերը եւ օպտիմալացնելու արդյունավետությունը:
Ճանապարհորդելու հնարավորությունները վերադառնում են
Համաճարակն արդեն անցյալում է, եւ ճանապարհորդությունները վերադառնում են: Ըստ Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի տվյալների՝ 2023թ.-ին զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակը բացառիկ աճ է գրանցել՝ կազմելով ավելի քան 2,300,000՝ 2022 թ.-ի համեմատ գրանցելով 40% աճ եւ մոտ 22% աճ՝ նախահամաճարակային 2019 թվականի համեմատ։
Ճանապարհորդությունների կազմակերպման հարցում ճկունությունը շարունակում է առաջնահերթ մնալ եւ Visa-ն հանդիսանում է ճանապարհորդության ամենամեծ աջակիցներից մեկը՝ տրամադրելով տարբեր ծառայություններ եւ լուծումներ: Մասնավորապես, Visa-ն առաջարկում է մի շարք ճամփորդական արտոնություններ Հայաստանում իր պրեմիում քարտապանների համար: Այս արտոնությունները ներառում են հարմարավետ ճանապարհորդություն Fast Track ծառայության միջոցով, որը հասանելի է Զվարթնոց օդանավակայանում, զեղչեր ամրագրման հարթակներում, 3 ԳԲ անվճար ռոումինգ՝ AirAlo-ի հետ համագործակցությամբ, Զվարթնոց օդանավակայանից GG-ով երթեւեկելու հատուկ սակագներ, մուտք դեպի աշխարհի 1300 լաունջ՝ Lounge Key-ով, ճանապարհորդական ապահովագրություն եւ այլն:
AI-ն նոր հնարավորություններ եւ մարտահրավերներ է բերում վճարումների համար
Generative AI-ն բեմ է բարձրանում ամբողջ աշխարհում՝ առաջացնելով և՛ մտահոգություններ, և՛ ոգեւորություն: Դրա ամենահեռանկարային կիրառություններից մեկը խարդախության դեմ պայքարն է, քանի որ ի տարբերություն ավանդական մոդելների, այն կարող է վերլուծել եւ տեղեկատվություն ստանալ աննախադեպ քանակությամբ աղբյուրներից: Միեւնույն ժամանակ, Generative AI փոխակերպում է աշխատանքային գործընթացը. Visa-ն հայտարարել է կոդավորման արտադրողականության 30%-ոց աճ՝ ավտոմատացնելով կրկնվող առաջադրանքները եւ թույլ տալով ինժեներներին կենտրոնանալ բարձրարժեք կոդի վրա: Այնուամենայնիվ, արհեստական բանականությունը նաեւ նոր մարտահրավերներ է բերում: Օրինակ, այն խարդախներին հնարավորություն է տալիս ստեղծել ավելի իրատեսական ֆիշինգ, ինչը դժվարացնում է սխալների հայտնաբերումը սպառողների կողմից: Այս զարգացող սպառնալիքի լանդշաֆտը բիզնեսներից եւ սպառողներից պահանջում է շարունակաբար հարմարվել:
Դիտում՝ 5901