Banks
Պարտատոմսերի նախորդ երկու թողարկումների ամբողջ ծավալը ռեկորդային կարճ ժամկետներում տեղաբաշխելուց հետո Ամիօ բանկը ներկայացնում է ներդրումային եւս մեկ հնարավորություն՝ սեպտեմբերի 18-ից սկսելով ՀՀ դրամով նոր պարտատոմսերի տեղաբաշխումը՝ 9.5% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ։
Թողարկման պայմաններն են՝
•    Թողարկման ծավալ՝ 3 մլրդ ՀՀ դրամ,
•    Արժեթղթերի քանակ՝ 30,000 հատ,
•    Արժեթղթի անվանական արժեք՝ 100,000 ՀՀ դրամ,
•    Արժեկտրոնային եկամտաբերություն՝ 9.5%,
•    Արժեկտրոնի վճարման պարբերականություն՝ եռամսյակային,
•    Շրջանառության ժամկետ՝ 24 ամիս:
Տեղաբաշխումից հետո պարտատոմսերը կներկայացվեն ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX)։
Բանկից հայտնել են, որ պարտատոմսերը կարող եք ձեռք բերել նաեւ AMIO Mobile հավելվածով՝ առանց բանկ այցելելու։ Եթե դեռ Ամիօ բանկի հաճախորդ չեք, ներբեռնեք հավելվածն այստեղ:
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ ԿԲ նախագահի 22.07.2026թ. թիվ 1/310 Ա որոշմամբ։ Ծրագրային ազդագրին եւ դրա լրացումներին ծանոթացեք այստեղ, իսկ թղթային տարբերակը ձեռք բերեք Ամիօ բանկի ցանկացած մասնաճյուղում:
Ակբա բանկը Հայաստանի ֆոնդային բորսայում կիրականացնի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի դրամային պարտատոմսերի շուկա ստեղծողի դերը՝ ապահովելով դրանց իրացվելիությունը երկրորդային շուկայում:
Ակբա բանկից հայտնել են, որ պարտատոմսերը ցուցակվել եւ ընդգրկվել են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում:
Պարտատոմսերի հիմնական պայմաններն են՝
•    Թողարկման ընդհանուր ծավալը՝ 5,000,000,000 ՀՀ դրամ
•    Մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 10,000,000 ՀՀ դրամ
•    Քանակը՝ 500 հատ
•    Շրջանառության ժամկետը՝ 36 ամիս
•    Արժեկտրոնային եկամտաբերությունը՝ լողացող
«Որպես շուկա ստեղծող՝ Ակբա բանկը ֆոնդային բորսայում կապահովի նշված պարտատոմսերի կանոնավոր առք ու վաճառքի հայտերի առկայությունը՝ ներդրողների համար ձեւավորելով բարձր իրացվելիություն եւ թափանցիկ գնագոյացում»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Կոնվերս Բանկը կրկին նախատեսված ժամկետից շուտ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը:
Բանկից հայտնել են, որ տեղաբաշխվել են 2 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսեր՝ տարեկան 8.25% արժեկտրոնային եկամտաբերությամբ եւ 3 տարի շրջանառության ժամկետով։
Ներգրավված միջոցները նախատեսվում է ուղղել Գլոբբինգի զարգացման եւ հետագա աճի խթանմանը միտված ծրագրերին:
«Բանկի ներդրումային առաջարկները պահանջարկ են վայելում ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձ ներդրողների կողմից, ինչն ազդակ է շարունակելու հանդես գալ նոր թողարկումներով»,- ասվում է բանկի հաղորդագրությունում։
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա ցուցակման համար:
Հայաստանի ֆոնդային բորսայում սեպտեմբերի 8-ին տեղի են ունեցել շուրջ 38 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման եւ փոխանակման աճուրդներ։
Աճուրդների արդյունքներն են․
1․  AMGN36294293 տարբերակիչ ծածկագրով եւ 3 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ՝
•    Տեղաբաշխված ծավալը՝ 35,000,000,000 դրամ։
•    Միջին կշռված գնի  եկամտաբերությունը՝ 7.2689%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 7.40%:
2․  AMGB3129A504/AMGB3029A548 տարբերակիչ ծածկագրերով պետական պարտատոմսերով փոխանակման աճուրդ՝
•    Աճուրդին ենթակա պարտատոմսերի ծավալը՝ 2,000,000,000 դրամ
•    Տեղաբաշխված պարտատոմսերի ծավալը՝ 2,000,000,000 դրամ
•    Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերություն՝ 8.5356%
•    Տեղաբաշխված պարտատոմսերի մարման ժամկետը՝ 31 տարի
•    Տեղաբաշխված պարտատոմսերի արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 9.750%
•    Հետգնված պարտատոմսերի ծավալը՝ 2,157,855,000 դրամ
•    Հետգնման միջին կշռված եկամտաբերություն՝ 8.808%
•    Հետգնված պարտատոմսերի արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 9.200%
•    Հետգնված պարտատոմսերի մարման ժամկետը՝ 30 տարի
•    Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերություն՝ 9.2927%
3․   AMGN60294292/AMGN36294277 տարբերակիչ ծածկագրերով պետական պարտատոմսերով փոխանակման աճուրդ՝
•    Աճուրդին ենթակա պարտատոմսերի ծավալը՝ 2,000,000,000 դրամ
•    Տեղաբաշխված պարտատոմսերի ծավալը՝ 907,929,000 դրամ
•    Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերություն՝ 7.217%
•    Տեղաբաշխված պարտատոմսերի մարման ժամկետը՝ 5 տարի
•    Տեղաբաշխված պարտատոմսերի արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 8.600%
•    Հետգնված պարտատոմսերի ծավալը՝ 927,374,000 դրամ
•    Հետգնման միջին կշռված եկամտաբերություն՝ 6.5945%
•    Հետգնված պարտատոմսերի արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 8.400%
•    Հետգնված պարտատոմսերի մարման ժամկետը՝ 3 տարի
•    Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերություն՝ 9.0191%
Պետական պարտատոմսերը հասանելի են ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առեւտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ ՀՀ դրամով թողարկված պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։
Ցուցակման խորհրդանշական զանգը հնչել է սեպտեմբերի 8-ին, իսկ ՎԶԵԲ-ի պարտատոմսերի առեւտուրը Հայաստանի ֆոնդային բորսայում կմեկնարկի նույն օրը։
Արարողությանը մասնակցել եւ խորհրդանշական զանգը հնչեցրել են Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանը, ՎԶԵԲ-ի մշտական գրասենյակի ղեկավար Ռեմոն Զաքարիան եւ Հայաստանի ֆոնդային բորսայի տնօրեն Հայկ Եգանյանը։
«ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով թողարկված պարտատոմսերի ցուցակումը Հայաստանի ֆոնդային բորսայում կարեւոր իրադարձություն է մեր կապիտալի շուկայի զարգացման տեսանկյունից։ Միջազգային հեղինակավոր ֆինանսական կառույցի կողմից նման գործիքի թողարկումն ու դրա հասանելիությունը տեղական շուկայում նպաստում են ֆինանսական շուկայի խորացմանը, տեղական արժույթով ֆինանսավորման գործիքակազմի ընդլայնմանը եւ ներդրողների համար նոր հնարավորությունների ստեղծմանը։ Կոնվերս Բանկը կարեւորում է իր մասնակցությունը նման նախաձեռնություններին եւ շարունակելու է աջակցել Հայաստանի ֆինանսական էկոհամակարգի զարգացմանը»,- ասել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանը:
«ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի հաջող թողարկումն ու ցուցակումը վկայում են Հայաստանի ֆինանսական շուկայի ենթակառուցվածքների եւ տնտեսական հեռանկարների նկատմամբ մեր շարունակական վստահության մասին։ Տեղական արժույթով կապիտալի շուկաների զարգացումը ՎԶԵԲ-ի առանցքային առաջնահերթություններից է, քանի որ այն նպաստում է խնայողություններն արդյունավետ ներդրումների ուղղելուն, ընդլայնում է բիզնեսի ֆինանսավորման հնարավորությունները եւ ամրապնդում տնտեսության դիմակայունությունը։ Մենք շնորհակալ ենք Կոնվերս Բանկին եւ Հայաստանի ֆոնդային բորսային՝ այս գործարքը շուկա բերելու հարցում համագործակցության համար եւ ակնկալում ենք շարունակել համատեղ աշխատանքը՝ Հայաստանի կապիտալի շուկաների հետագա խորացման ուղղությամբ»,- ասել է Հայաստանում ՎԶԵԲ-ի մշտական գրասենյակի ղեկավար Ռեմոն Զաքարիան:
«Ուրախ ենք ողջունելու ՎԶԵԲ-ի՝ տեղական արժույթով թողարկված պարտատոմսերի մուտքը Հայաստանի ֆոնդային բորսա։ ՎԶԵԲ-ը երկար տարիներ Հայաստանի՝ տեղական արժույթով կապիտալի շուկայի զարգացման կարեւոր գործընկերներից է։ Նոր թողարկումը եւս մեկ անգամ վկայում է Հայաստանի շուկայական ենթակառուցվածքների նկատմամբ վստահության եւ տեղական արժույթով պարտատոմսերի շուկայի զարգացման ներուժի մասին։
Այս պարտատոմսերի ցուցակումը դիտարկում ենք որպես եւս մեկ կարեւոր քայլ՝ Հայաստանում առավել խոր, բազմազան եւ միջազգային շուկաներին ինտեգրված կապիտալի շուկա ձեւավորելու ճանապարհին»,- նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի տնօրեն Հայկ Եգանյանը:
ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել էր Հայաստանի ֆոնդային բորսայի հարթակում՝ աճուրդի միջոցով։ Կոնվերս Բանկը հանդես է եկել որպես թողարկման տեղաբաշխող ՝ ապահովելով ողջ գործընթացը։
Թողարկման ընդհանուր ծավալը կազմել է 5 մլրդ ՀՀ դրամ, տոկոսադրույքը լողացող է, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, արժեկտրոնների վճարումները՝ կիսամյակային։
Յունիբանկը հաջողությամբ տեղաբաշխում է Հայաստանում առաջին հիբրիդային ներդրումային առաջարկի շրջանակում 3.9 մլրդ դրամ ծավալով թողարկված բաժնետոմսերը։
Առաջարկի համաձայն՝ բանկը ներդրողներին հնարավորություն է ընձեռում մասնակցել բաժնետոմսերի նոր թողարկմանը եւ ձեռք բերել 13.25% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր։
Ներդրումային նոր լուծումը համատեղում է բաժնետոմսերում ներդրված կապիտալի աճի ներուժն ու անժամկետ պարտատոմսերից ստացվող կանխատեսելի եկամուտը՝ ներդրողներին առաջարկելով պորտֆելի ձեւավորման առավել դիվերսիֆիկացված մոտեցում։ Առաջարկը կգործի մինչեւ սեպտեմբերի 9-ը։
Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է օգոստոս ամսվա շուկայական տվյալները՝ արձանագրելով, որ ամսվա ընթացքում պահպանվել է «դինամիկ առեւտրային միջավայրը՝ ընդգծելով ներդրողների աճող վստահությունը եւ շուկայական ակտիվությունը»:
Օգոստոսին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել է ավելի քան 53․4 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս, իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 62 գործարք՝ ավելի քան 21 մլրդ ՀՀ դրամ ծավալով, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 135%-ով։
Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առեւտրի ծավալի 72% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով ավելի քան    10․5 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 2085 գործարք՝ օգոստոսի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 221 կորպորատիվ պարտատոմսերով։ Այս կայուն աճը արտացոլում է կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առողջ պահանջարկը։
Բաժնետոմսերի շուկայում առեւտրի ծավալը կազմել է ավելի քան 153․4 մլն ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ ավելի քան 356․2 մլրդ ՀՀ դրամ։ Բաժնետոմսերով կնքվել է 288 գործարք։
Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 22.8 մլրդ ՀՀ դրամ: Օգոստոս ամսին կնքվել է 199 ռեպո գործարք, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 361%-ով։
Օգոստոսին ՀՖԲ արտարժույթի շուկայում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակման 4 գործարք՝ շուրջ 277 մլն ՀՀ դրամ ծավալով։ Ամսվա ընթացքում փոխարժեքի գինը ձեւավորվել է 364․25-ից 364․5 դրամի միջակայքում։
Ամիօ Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումը ռեկորդային կարճ ժամկետում ավարտելու մասին։
Թողարկման ընդհանուր ծավալը կազմել է 2 մլրդ ՀՀ դրամ, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 9.75%, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային։
Ամիօ Բանկի պարտատոմսերի նախորդ թողարկումը եւս ամբողջությամբ տեղաբաշխվել էր նախատեսված ժամկետից զգալիորեն շուտ․ 6 մլրդ ՀՀ դրամ ծավալով տրանշի տեղաբաշխումն ավարտվել էր ընդամենը 30 ժամում։
«Երկու հաջորդական թողարկումների նկատմամբ ձեւավորված բարձր պահանջարկը վկայում է Ամիօ Բանկի նկատմամբ ներդրողների կայուն վստահության եւ առաջարկվող ներդրումային գործիքի գրավչության մասին»,- ասված է բանկի հաղորդագրության մեջ։
Ամիօ Բանկում հիշեցրել են, որ պարտատոմսերից ստացվող արժեկտրոնային եկամուտը մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ազատված է եկամտային հարկից։
Պարտատոմսերի պայմաններին եւ այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ թողարկման Ծրագրային ազդագրում։
2026 թվականի հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում «Դայմենշն» ներդրումային ընկերությունը հաջողությամբ իրականացրել է հայկական վեց ընկերության կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումներ։ Ընդհանուր 8.8 մլրդ ՀՀ դրամ ծավալով թողարկումները տեղաբաշխվել են ամբողջությամբ եւ նախապես սահմանված ժամկետներից շուտ։
«Դայմենշն» ներդրումային ընկերությունից հայտնել են, որ թողարկողները ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտներ՝ ագրոարդյունաբերությունից եւ առողջապահությունից մինչեւ ենթակառուցվածքային շինարարություն, արդյունաբերական արտադրություն եւ մանրածախ առեւտուր։ Նրանց թվում են նաեւ հանրության կողմից լայնորեն ճանաչված բրենդներ։ «Տեղաբաշխումների ոլորտային բազմազանությունը ներդրողներին հնարավորություն է տալիս կապիտալի շուկայի միջոցով մասնակցել իրական տնտեսության տարբեր հատվածների զարգացմանը, իսկ ընկերություններին՝ օգտվել ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներից եւ ընդլայնել ֆինանսավորման գործիքակազմը»,- ասվում է հաղորդագրությունում:
«Մենք բարձր ենք գնահատում այս գործարքների ազդեցությունը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման եւ ֆինանսական շուկայի նոր մշակույթի ձեւավորման վրա։ Ընկերության մուտքը կապիտալ շուկա ենթադրում է ֆինանսական թափանցիկության եւ հաշվետվողականության ավելի բարձր մակարդակ, անկախ աուդիտորների ներգրավում եւ կորպորատիվ կառավարման համապատասխան մեխանիզմների ներդրում։ Այս չափանիշները բարձրացնում են վստահությունն առանձին ընկերությունների նկատմամբ եւ, ավելի լայն առումով, նպաստում ավելի թափանցիկ ու ինստիտուցիոնալ գործարար միջավայրի ձեւավորմանը։ Մեր գործունեության արդյունքները ցույց են տալիս, որ շուկան պատրաստ է աջակցել նշված ճանապարհն ընտրող ընկերություններին:
Այս համատեքստում առանձնահատուկ կարեւորություն ունեցավ կառավարության՝ «Թողարկման եւ վարկանիշավորման պետական աջակցության ծրագիրը», որի շրջանակում տրամադրվող օժանդակությունը նվազեցրեց ընկերությունների՝ կապիտալի շուկա մուտք գործելու ծախսերը եւ արդյունավետ խթան հանդիսացավ թողարկողների ներգրավման ու շուկայի հետագա զարգացման համար։
Հայաստանի կապիտալի շուկան ակտիվ է․ հուսով ենք, որ նմանատիպ ծրագրերը շարունակական բնույթ կկրեն եւ հետագայում եւս կնպաստեն նոր ընկերությունների մուտքին կապիտալի շուկա»,- նշել է «Դայմենշն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գրիգոր Հարությունյանը։
«Դայմենշն» ՓԲԸ-ի մասին
«Դայմենշն» ՓԲԸ-ն ներդրումային ընկերություն է, որն առաջարկում է ծառայությունների եւ լուծումների լայն շրջանակ ներդրումային բանկինգի, ակտիվների կառավարման, բրոքերային ծառայությունների եւ արժեթղթերի պահառության ոլորտներում։
Նախորդ՝ 6 մլրդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսերի տրանշը շուրջ 30 ժամում հաջողությամբ տեղաբաշխելուց հետո Ամիօ բանկը ներկայացնում է ներդրումային նոր հնարավորություն։
Սեպտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 30-ը բանկը տեղաբաշխում է 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի նոր տրանշ՝ առաջարկելով ազատ միջոցները եկամտաբեր ներդրման վերածելու պարզ եւ հասանելի հնարավորություն։
Թողարկման պայմաններն են՝
•    թողարկման ծավալ՝ 2 մլրդ ՀՀ դրամ,
•    արժեթղթերի քանակ՝ 20,000 հատ,
•    մեկ արժեթղթի անվանական արժեք՝ 100,000 ՀՀ դրամ,
•    տարեկան արժեկտրոնային եկամտաբերություն՝ 9.75%,
•    արժեկտրոնի վճարման պարբերականություն՝ կիսամյակային,
•    շրջանառության ժամկետ՝ 36 ամիս։
Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել AMIO Mobile հավելվածով՝ առանց բանկ այցելելու։ Գործընթացը թվային է եւ հնարավորություն է տալիս ներդրում կատարել ընդամենը մի քանի քայլով։
Պարտատոմսերից ստացվող արժեկտրոնային եկամուտը մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ազատված է եկամտային հարկից։ Պարտատոմսերը երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից՝ օրենքով սահմանված կարգով եւ չափով։
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի՝ 22.07.2026 թ. թիվ 1/310 Ա որոշմամբ։ Ծրագրային ազդագրին եւ դրա լրացումներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Փաստաթղթերի թղթային տարբերակները հասանելի են նաեւ Ամիօ բանկի բոլոր մասնաճյուղերում։
Պայմանների վերաբերյալ մանրամասները հասանելի են այստեղ։
Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման հաջող ավարտի մասին։
Այսօր՝ օգոստոսի 26-ին մեկնարկած թողարկումն արժանացավ ներդրողների բարձր հետաքրքրությանը. 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 9.5 % արժեկտրոնային եկամտաբերությամբ պարտատոմսերը տեղաբաշխվեցին գերարագ՝ ընդամենը 55 րոպեում:
Շարունակվում է բանկի ԱՄՆ դոլարով պարտատոմսերի տեղաբաշխումը՝ 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 5% արժեկտրոնային եկամտաբերությամբ:
Պարտատոմսերը կարող եք արագ ու հարմարավետ ձեռք բերել Converse Mobile հավելվածով եւ Կոնվերս Բանկի մասնաճյուղերում։ Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում։
Պարտատոմսերի Ծրագրային ազդագրին, Թողարկումների վերջնական պայմաններին եւ ձեռքբերման կարգին հնարավոր է ծանոթանալ այստեղ:
Այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 010 511 211 հեռախոսահամարով։
Օգոստոսի 28-ից մինչեւ 2027թ. հունվարի 28-ն ընկած ժամանակահատվածում Հայէկոնոմբանկը կտեղաբաշխի իր կողմից թողարկված դրամային պարտատոմսերի հերթական տրանշը:
Բանկից հայտնել են, որ 5 մլրդ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերը ներառում են 500,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 10,000 դրամ անվանական արժեքով:
Պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը 9.75% է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ պարտատոմսերի մարման ամսաթիվը՝ 28.08.2029թ.:
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում եւ կգնանշվեն շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։
Պարտատոմսերի ծրագրային ազդագրի (գրանցված ՀՀ ԿԲ-ի կողմից) եւ թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները կարելի է ներբեռնել բանկի կայքէջից, իսկ թղթային տարբերակը հնարավոր է ձեռք բերել՝ այցելելով բանկի Գլխամասային գրասենյակ (հասցե՝ ք. Երեւան, Պապ թագավորի 23/1):
Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական եւ իրավաբանական անձինք AEB MOBILE հավելվածի կամ AEB ONLINE համակարգի միջոցով, ինչպես նաեւ կարող են մոտենալ Հայէկոնոմբանկի Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ՝ ներկայացնելով սահմանված կարգով լրացված Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:
AEB Mobile հավելվածը կարելի է ներբեռնել այստեղ:
Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով եւ ԱՄՆ դոլարով պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկի մասին։
Օգոստոսի 26-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը նախատեսվում է տեղաբաշխել 2 մլրդ ՀՀ դրամ եւ 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսեր։
Բանկից հայտնել են, որ ՀՀ դրամով պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը 9.50% է, իսկ ԱՄՆ դոլարով պարտատոմսերինը՝ 5%։ Շրջանառության ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային։
Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել Converse Mobile հավելվածով եւ Կոնվերս Բանկի մասնաճյուղերում։ Տեղաբաշխման ավարտից հետո դրանք կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա՝ ցուցակման։
«Սա 2026 թվականին Կոնվերս Բանկի հերթական ներդրումային առաջարկն է։ ՀՀ դրամով եւ ԱՄՆ դոլարով համաժամանակյա տեղաբաշխման շնորհիվ բանկը ներդրողներին հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել ներդրումային պորտֆելը եւ ստանալ կանխատեսելի արժեկտրոնային եկամուտ։ Հետագայում եւս շարունակելու ենք հանդես գալ պարտատոմսերի նոր թողարկումներով՝ ընդլայնելով հաճախորդներին առաջարկվող ներդրումային հնարավորությունները եւ արձագանքելով ներդրումային գործիքների նկատմամբ կայուն հետաքրքրությանը»,- նշել են բանկում։
Պարտատոմսերի Ծրագրային ազդագրին, Թողարկումների վերջնական պայմաններին եւ ձեռքբերման կարգին հնարավոր է ծանոթանալ այստեղ:
Այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 010 511 211 հեռախոսահամարով։
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
Ամիօ Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխման հաջող ավարտի մասին։
Բանկից հայտնել են, որ 6 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են ռեկորդային ժամկետում՝ տեղաբաշխման մեկնարկից ընդամենը 30 ժամ անց։
«Արձանագրված արդյունքը վկայում է Ամիօ Բանկի նկատմամբ ներդրողների բարձր վստահության եւ առաջարկվող ֆինանսական գործիքի գրավչության մասին»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Պարտատոմսերից ստացվող կուպոնային եկամուտը մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ազատված է եկամտային հարկից։
Պարտատոմսերի պայմաններին եւ այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ թողարկման Ծրագրային ազդագրում:
Ամիօ Բանկն ընձեռում է ազատ միջոցները եկամտաբեր ներդրման վերածելու նոր հնարավորություն՝ օգոստոսի 17-ից մինչեւ հոկտեմբերի 23-ը տեղաբաշխելով 6 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսեր։
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը 9.75% է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ եռամսյակային, արժեթղթի անվանական արժեքը՝ 100,000 դրամ, իսկ շրջանառության ժամկետ՝ 36 ամիս։
Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել AMIO Mobile հավելվածով՝ առանց բանկ այցելելու։
Բանկից հայտնել են, որ արժեկտրոնային եկամուտը մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ազատված է եկամտային հարկից։ Պարտատոմսերը երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից՝ օրենքով սահմանված կարգով եւ չափով։
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ ԿԲ նախագահի 22.07.2026թ. թիվ 1/310 Ա որոշմամբ։ Ծրագրային ազդագրին եւ դրա լրացումներին ծանոթացեք այստեղ, իսկ թղթային տարբերակը կարող եք ձեռք բերել՝ այցելելով Ամիօ բանկի ցանկացած մասնաճյուղ:
Մանրամասները` այստեղ:
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է 01.04.2026թ. թողարկված 3 մլրդ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը:
Բանկից հայտնել են, որ պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը 9.75% է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը` կիսամյակային, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ պարտատոմսերի մարման ամսաթիվը՝ 01.04.2029թ.:
Պարտատոմսերը կներկայացվեն ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում եւ կգնանշվեն շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։
Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը եւ մարումը կիրականացվի հետեւյալ ժամանակացույցով՝
•    1-ին վճարում – 01.10.2026թ.
•    2-րդ վճարում – 01.04.2027թ.
•    3-րդ վճարում – 01.10.2027թ.
•    4-րդ վճարում – 01.04.2028թ.
•    5-րդ վճարում – 01.10.2028թ.
•    6-րդ վճարում եւ անվանական արժեքի մարում – 01.04.2029թ.:
Պարտատոմսերի մանրամասներին կարող եք ծանոթանալ ազդագրում:
Կոնվերս Բանկը հայտարարում է Գլոբբինգի («ԳԼՈԲԱԼ ՇԻՓՓԻՆԳ» ՍՊԸ) ԱՄՆ դոլարով պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխման մեկնարկի մասին։
Պարտատոմսերի տեղաբաշխումը կիրականացվի օգոստոսի 14-ից մինչեւ հոկտեմբերի 30-ը՝ Converse Mobile հավելվածով եւ Կոնվերս Բանկի մասնաճյուղային ցանցի միջոցով։
Բանկից հայտնել են, որ այս տեղաբաշխման ընդհանուր ծավալը 2 մլն ԱՄՆ դոլար է։ Պարտատոմսերի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար է, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 8.25%։ Արժեկտրոնների վճարումները նախատեսված են կիսամյակային պարբերականությամբ։
Գլոբբինգի պարտատոմսերի առաջին երկու տրանշերը եւս տեղաբաշխել էր Կոնվերս Բանկը. տեղաբաշխումն ավարտվել էր վաղաժամկետ: Ներգրավված միջոցներն ընկերությունն ուղղել է Հայաստանում եւ արտերկրում լոքերների ցանցի, ինովացիոն սպասարկման սրահների ընդլայնմանը, նոր ծառայությունների ներդրմանը, վերաֆինանսավորմանն ու թվային լուծումների կիրառմանը։
«Ուրախ էինք տեսնել, որ մեր պարտատոմսերի թողարկումն այսքան մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Մեզ համար հատկապես կարեւոր էր, որ ներդրողների շուրջ 90%-ը ֆիզիկական անձինք էին: Սա ոչ միայն ֆինանսական արդյունք է, այլեւ Globbing-ի նկատմամբ ձեւավորված վստահության կարեւոր ցուցանիշ։ Նոր թողարկման միջոցով նախատեսում ենք ներգրավել լրացուցիչ միջոցներ՝ մեր զարգացման ծրագրերը շարունակելու եւ ընկերության հետագա աճը խթանելու նպատակով»,- ասել է Գլոբբինգ ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը:
Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանը կարեւորել է բիզնեսի ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացումը, ինչը ընկերություններին հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ կառավարել կապիտալի կառուցվածքը, իսկ ներդրողներին՝ ընդլայնել ներդրումային պորտֆելի հնարավորությունները։
«Գլոբբինգի պարտատոմսերի առաջին տրանշի վաղաժամկետ տեղաբաշխումը ցույց տվեց, որ ընկերությունների հետաքրքրությունը կապիտալի շուկայի նկատմամբ համադրվում է ներդրողների կողմից նման գործիքների նկատմամբ ձեւավորված պահանջարկի հետ։ Կոնվերս Բանկն այսուհետ եւս շարունակելու է աջակցել բիզնեսին այս հարցում՝ թողարկումների միջոցով մեծացնելով բիզնեսին հասանելի ներդրումային գործիքների շրջանակը եւ նպաստելով կապիտալի շուկայի խորացմանը»,- նշել է Հրանտ Հակոբյանը:
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա ցուցակման համար:
Պարտատոմսերի Ծրագրային ազդագրին եւ Թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հայաստանի ֆոնդային բորսայում այսօր տեղի է ունեցել 40 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։
Ֆոնդային բորսայից հայտնել են, որ AMGN60294318 տարբերակիչ ծածկագրով եւ 5 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 40,000,000,000 դրամ, իսկ պահանջարկը՝ 69,370,000,000 դրամ։ Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 7.4768%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 7.6% է:
Պետական պարտատոմսերը հասանելի են ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առեւտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։
Ֆասթ Բանկը օգոստոսի 10-ից դեկտեմբերի 30-ը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր։ Նոր դրամային պարտատոմսերը թողարկվել են 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով եւ 24 ամիս շրջանառության ժամկետով:
Բանկից հայտնել են, որ պարտատոմսերի տարեկան տոկոսային եկամտաբերությունը կազմում է 10.25%։ Արժեկտրոնների վճարումը կատարվում է կիսամյակային պարբերականությամբ՝ 6 ամիսը մեկ։ Հիշեցնենք նաեւ, որ պարտատոմսերից ստացվող եկամուտն ազատված է եկամտային հարկից մինչեւ 2027թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Ֆասթ Բանկի հաճախորդները հնարավորություն ունեն ձեռք բերել պարտատոմսերն ամբողջովին հեռավար՝ Ֆասթ Բանկ Մոբայլ հավելվածի կամ առցանց բանկինգի միջոցով։ Բանկի գործող հաճախորդ չլինելու դեպքում հնարավոր է ներբեռնել Ֆասթ Բանկ Մոբայլ հավելվածը, անցնել առցանց գրանցման եւ նույնականացման գործընթացը, բացել հաշիվ եւ առանց բանկ այցելելու ձեռք բերել պարտատոմսեր։
Հավելված մուտք գործելուց հետո անհրաժեշտ է գլխավոր էջում ընտրել «Պարտատոմսեր», ապա «Ընթացիկ տեղաբաշխումներ» բաժինները։ Ընդամենը մի քանի դաշտ լրացնելուց հետո պարտատոմսերի ձեռբերման գործընթացն իրականացվում է։ Ձեռք բերված պարտատոմսերը եւ դրանց ողջ նկարագիրն արտացոլվելու է հավելվածի «Իմ պարտատոմսերը» բաժնում։
Ծրագրային ազդագրի, Ազդագրի լրացման եւ Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել հետեւյալ հղումով, իսկ թղթային տարբերակները` այցելելով Ֆասթ Բանկի գլխամասային գրասենյակ կամ Բանկի ցանկացած մասնաճյուղ։
Ֆասթ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով 24/7 արագ, հարմարավետ եւ անվտանգ ֆինանսական լուծումներ Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում:
Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) հուլիս ամսվա ընթացքում պահպանել է դինամիկ առեւտրային միջավայրը՝ ընդգծելով ներդրողների աճող վստահությունը եւ շուկայական ակտիվությունը։
Հուլիսին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել է ավելի քան 87․1 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս, իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 70 գործարք՝ ավելի քան 25․8 մլրդ ՀՀ դրամ ծավալով, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 759%-ով։
Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առեւտրի ծավալի 118% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով ավելի քան 16․5 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 1798 գործարք՝ հուլիսի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 208 կորպորատիվ պարտատոմսերով։
Ընթացիկ ամսում իրականացվել է կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, որի ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 2․3 մլրդ ՀՀ դրամ։ Այս կայուն աճը արտացոլում է կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առողջ պահանջարկը։
Բաժնետոմսերի շուկայում առեւտրի ծավալը կազմել է ավելի քան 207․4 մլն ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ ավելի քան 426 մլրդ ՀՀ դրամ։ Բաժնետոմսերով կնքվել է 250 գործարք։
Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 32.1 մլրդ ՀՀ դրամ: Հուլիս ամսին կնքվել է 218 ռեպո գործարք, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 548%-ով։
Հուլիսին ՀՖԲ արտարժույթի շուկայում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակման 6 գործարք՝ ավելի քան 779․2 մլն ՀՀ դրամ ծավալով։ Ամսվա ընթացքում փոխարժեքի գինը ձեւավորվել է 367-ից 367․9 դրամի միջակայքում։