Banks
				<description> <![CDATA[ Սթեյբլքոինների աճող տարածումը կարող է հանգեցնել եվրոգոտու բանկերում մանրածախ ավանդների նվազմանը եւ թուլացնել դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը. նման եզրահանգման են եկել Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) հետազոտության հեղինակները:
ԵԿԲ աշխատանքային զեկույցում, որին հղում է անում Finextra-ն, նշվում է, որ սթեյբլքոինների օգտագործման ընդլայնումը կարող է դրդել ֆիզիկական անձանց եւ ընկերություններին միջոցները ավանդական բանկային ավանդներից տեղափոխել դեպի թվային ակտիվներ: 
Բանկերը մեծապես հենվում են ավանդների վրա՝ որպես տնային տնտեսությունների եւ բիզնեսի վարկավորման համար կայուն եւ մատչելի ֆինանսավորման աղբյուրի: Ավանդների կրճատման դեպքում բանկերը ստիպված կլինեն ավելի ակտիվորեն դիմել մեծածախ կամ շուկայական ֆինանսավորմանը, որը, որպես կանոն, ավելի թանկ է եւ պակաս կայուն:
ԵԿԲ վերլուծությունը ցույց է տալիս, որ սթեյբլքոինների նկատմամբ հետաքրքրության եւ ուշադրության աճն ուղեկցվում է մանրածախ բանկային ավանդների եւ ընկերություններին տրամադրվող վարկավորման ծավալների էական կրճատմամբ.
«Այլ կերպ ասած՝ սթեյբլքոիններն կարող են կրճատել տնտեսության իրական հատվածին բանկերի կողմից տրամադրվող վարկերի ծավալը»:
Զեկույցում նաեւ նշվում է, որ դրամավարկային քաղաքականության համար ռիսկերն աճում են, երբ սթեյբլքոյնները կապակցված են եվրոյից տարբերվող արժույթների հետ, օրինակ՝ ԱՄՆ դոլարին:
«Սթեյբլքոինների միջոցով եվրոգոտի կարող են «ներմուծվել» օտարերկրյա դրամավարկային պայմաններ: Դա կթուլացնի կենտրոնական բանկի վերահսկողությունը ֆինանսական պայմանների նկատմամբ, կնվազեցնի դրամավարկային քաղաքականության ավանդական գործիքների արդյունավետությունը եւ կդժվարացնի գնաճի ու տնտեսական ակտիվության կայունացումը, հատկապես՝ ֆինանսական անկայունության ժամանակաշրջաններում»,- գրում են հեղինակները:
Ռիսկերի նվազեցման նպատակով զեկույցն առաջարկում է խստացնել սթեյբլքոինների պահուստների թափանցիկության պահանջները, ապահովել մարման հուսալի երաշխիքներ, ձեւավորել կորուստների ծածկման համար բավարար կապիտալի բուֆերներ եւ հաստատել արդյունավետ վերահսկողություն: Բացի այդ, հեղինակները նշում են, որ թվային եվրոն կարող է այլընտրանք դառնալ սթեյբլքոիններին՝ թույլ տալով պահպանել դրամավարկային ինքնիշխանությունը:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`  ]]> </description>
				<description> <![CDATA[ Revolut Business-ը մրցակցության մեջ է մտնում American Express-ի հետ՝ թողարկելով ուլտրա-պրեմիում դասի կորպորատիվ քարտ:
Titan Visa քարտը համատեղում է ղեկավարների գործնական ուղեւորությունների համար նախատեսված պրեմիում արտոնությունները եւ ֆինանսական թիմերի համար նախատեսված հաշվի ստուգման գործիքները, ինչպես նաեւ ամսական 10 ԳԲ գլոբալ ինտերնետ թրաֆիկ եւ բաժանորդագրություններ WeWork, The Economist եւ Perplexity  ծառայություններին։ 
Revolut Business-ի պատվերով իրականացված անկախ հետազոտությունը ցույց է տվել, որ թեեւ բիզնես որոշումներ կայացնող ղեկավարների 82%-ը ծրագրում է այս տարի ավելացնել գործուղումների ծախսերը, նրանց 34%-ին մտահոգում է արտերկրում աշխատակիցների ծախսերի թափանցիկության հարցը: Titan-ը կոչված է վերացնելու այդ անհարմարությունը՝ առաջարկելով ծախսերի համապարփակ կառավարում եւ իրական ժամանակում վերլուծություն՝ ճամփորդության որակի բարձրացմանն ուղղված մի շարք առավելությունների հետ մեկտեղ:
Հիմնված լինելով Revolut Business հարթակի վրա՝ քարտը թիմերին տրամադրում է գործիքներ՝ ծախսերին իրական ժամանակում հետեւելու, անդորրագրերի ավտոմատ համադրման եւ ֆինանսական հաշիվների ստուգման համար: Այլ առավելությունների թվում են՝ հասանելիություն ավելի քան 600 օդանավակայանների լաունջերին, ճամփորդական ապահովագրություն, փոխհատուցում թռիչքների ուշացման եւ ուղեբեռի կորստի համար:
Քարտը ներկայում թողարկվում է Միացյալ Թագավորության բիզնես հաճախորդների համար՝ ամսական 65 ֆունտ + ԱԱՀ սակագնով՝ մեկ օգտատիրոջ համար:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`  ]]> </description>
				<description> <![CDATA[ Երեք տարվա անկումից հետո, համաշխարհային ֆինտեխ շուկան 2025 թվականին անցել է շրջադարձային կետը. ներդրումների ծավալը հասել է $116 միլիարդի՝ 2024 թվականի $95.5 միլիարդի համեմատ, ասվում է KPMG-ի «Ֆինտեխի զարկը» զեկույցում։
Գլոբալ M&A գործարքների արժեքը կազմել է $55.4 միլիարդ։ Մեծ մասը բաժին է ընկել ԱՄՆ-ին ($27.5 միլիարդ) եւ EMEA տարածաշրջանին ($11 միլիարդ)։ 
Վենչուրային ներդրումները հասել են $56.7 միլիարդի։
2025 թվականին թվային ակտիվների հիմնական ուղղությունն էր ներդրողների համար։ Աճել են ներդրումները թվային ակտիվների վրա կենտրոնացած ստարտափներում՝ 2024 թվականի $11.2 միլիարդից՝ մինչեւ $19.1 միլիարդ 2025 թվականին։
Արհեստական բանականության ոլորտում ներդրումները 2025 թվականին կազմել են $16.8 միլիարդ։
Վճարումների ոլորտում ներդրումների ծավալները կայուն են մնացել՝ կազմելով $19.2 միլիարդ՝ 2024 թվականի $20.4 միլիարդի համեմատ։ 
Ներդրողների հետաքրքրությունը հատկապես մեծ է B2B վճարային ենթակառուցվածքների, իրական ժամանակում վճարումների եւ զարգացող շուկաների ոլորտում, որտեղ թվային վճարումների ներդրումը շարունակում է արագանալ։
 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր`  ]]> </description>
				<description> <![CDATA[ Goldman Sachs-ը վերջին վեց ամիսների ընթացքում աշխատում է Anthropic-ի մասնագետների հետ՝ ընկերության Claude մոդելի հիման վրա գործակալներ մշակելու համար։
Goldman-ի գլխավոր տեղեկատվական տնօրեն Մարկո Արջենտին հայտնել է CNBC-ին, որ աշխատանքը կենտրոնացած է երկու ուղղության վրա՝ առեւտրային գործառնությունների եւ գործարքների հաշվառում եւ հաճախորդների ստուգում եւ նրանց միացում։
Գործակալները կմեկնարկեն մոտ ապագայում, ասել է Արջենտին։
Goldman-ը սկզբնապես օգտագործում էր Claude-ն ծրագրավորման համար, բայց ընթացքում հայտնաբերեց, որ մոդելը շատ օգտակար է նաեւ հաշվապահական հաշվառման եւ կոմպլայենսի ոլորտներում, ասել է Արջենտին։
 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր`  ]]> </description>
				<description> <![CDATA[ Ղազախստանի Ազգային բանկը մինչև տարեվերջ նախատեսում է օրենսդրական փոփոխություններ նախաձեռնել՝ կրիպտո վճարումների օգտագործումը և կրիպտոբորսաների աշխատանքը ամրագրելու եւ միասնական QR կոդ ներդնելու համար:
Այդ մասին Digital Bridge 2025 ֆորումում պատմել է «Ազգային վճարային կորպորացիա» նախագծի ղեկավար Ժանել Այտկազի:
«Միասնական QR-ը հնարավորություն կտա հաճախորդներին գնումներ կատարել ընդհանուր կոդի միջոցով՝ անկախ բանկից», - բացատրել է նա:
Ժանել Այտկազին ավելացրել է, որ հատուկ ուշադրություն է դարձվում կրիպտո-QR-ի մշակմանը, որը կթույլատրի օտարերկրացիներին ապրանքների և ծառայությունների դիմաց վճարել անմիջապես կրիպտո դրամապանակներից՝ առանց արտարժույթ փոխանակելու անհրաժեշտության:
 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր`  ]]> </description>
				<description> <![CDATA[ Առաջիկա 5 տարիների ընթացքում Revolut-ը նախատեսում է $400 միլիոնի ներդրում կատարել Ավստրալիայում իր բիզնեսի ընդլայնման նպատակով, հաղորդում է Finextra-ն։
2020 թվականին Ավստրալիայի շուկա մուտք գործելով ընդամենը երեք հոգուց բաղկացած թիմով՝ Revolut-ը պարզ թվային ճանապարհորդական քարտերի եւ արժույթի փոխանակման հարթակից վերածվել է ֆինանսական հավելվածի, որը ներառում է ավելի քան 30 տարբեր ապրանք եւ ծառայություն։
Վերջին 12 ամիսների ընթացքում Revolut Business-ը Ավստրալիայում գրանցել է կտրուկ աճ. ամսական գործարքների ծավալն աճել է 235 տոկոսով։
2022 թվականից ի վեր ընկերության հաճախորդների միջին տարեկան աճը կազմել է գրեթե 100 տոկոս: Ներկայում Revolut-ը Ավստրալիայում ունի ավելի քան 100 աշխատակից։
 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր`  ]]> </description>
				<description> <![CDATA[ Evident վերլուծական հարթակի տվյալները վկայում են, որ աշխարհի խոշորագույն բանկերից շատերը նվազեցնում են կախվածությունը OpenAI-ից՝ որպես մեծ լեզվական մոդելների (LLM) հիմնական մատակարարից:
18 ամիս առաջ OpenAI-ն ապահովում էր հիմնական տեխնոլոգիան մոտավորապես այն բանկերի կեսի համար, որոնք տեղեկություններ են հրապարակում մատակարարների մասին: 
Evident-ի վերջին վերլուծությունը ցույց է տալիս, որ 2025 թվականի վերջին OpenAI-ի բաժինը նվազել է մինչեւ մեկ երրորդ, իսկ բանկերն ավելի հաճախ ներդնում են Anthropic-ի եւ Google-ի լուծումները: 
Anthropic-ը կայուն կերպով լավագույնն է ճանաչվում իր դասակարգում կոդի գեներացման եւ ստուգման համար, իսկ Google-ն օգտագործում է իր ամպային լուծումները՝ կորպորատիվ տեղակայման եւ համակարգային ինտեգրման պարզեցման համար:
 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր`  ]]> </description>
				<description> <![CDATA[ Universal Digital ընկերությունը գործարկել է USDU-ն՝ ԱՄԷ Կենտրոնական բանկի կողմից հաստատված և ԱՄՆ դոլարով ապահովված առաջին սթեյբլքոինը։
Universal Digital-ը դարձել է օտարերկրյա վճարային թոքենների առաջին թողարկողը, որը գրանցվել է ԱՄԷ Կենտրոնական բանկի կողմից։
USDU-ն գրանցվել է որպես օտարերկրյա վճարային թոքեն։ Այն Կենտրոնական բանկի կողմից հաստատված՝ ԱՄՆ դոլարով թվային հաշվարկների համակարգի իրականացման առաջին օրինակն է, որն ուղղակիորեն ինտեգրում է սթեյբլքոինները կարգավորվող բանկային միջավայր։
 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր`  ]]> </description>
				<description> <![CDATA[ SWIFT-ը իր ենթակառուցվածքում կավելացնի բլոքչեյնի վրա հիմնված ընդհանուր ռեեստր՝ թվային ակտիվների փոխգործակցության փորձարկումների հաջող ավարտից հետո: Դրանք անցկացվել են BNP Paribas Securities Services, Intesa Sanpaolo եւ Societe Generale–Forge-ի հետ համագործակցությամբ, հաղորդում է Finextra-ն:
Փորձարկումները ապահովել են թոքենացված պարտատոմսերով փոխանակում եւ հաշվարկներ:
Ռեեստրը սկզբնական շրջանում ապահովելու է շուրջօրյա անդերսահմանային վճարումներ իրական ժամանակում:
«Ապացուցելով, որ SWIFT-ը կարող է իրականացնել բազմահարթակային գործարքներ թոքենացված ակտիվներով, ճանապարհ ենք հարթում մեր մասնակիցների համար՝ թվային ակտիվների վստահ ներդրման համար: Խոսքը ավանդական ֆինանսների եւ նոր տեխնոլոգիաների միջեւ կամուրջ ստեղծելու մասին է», - ասել է SWIFT-ի թոքենացված ակտիվների ուղղության ղեկավար Թոմաս Դյուգոքիեն:
 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր`  ]]> </description>
				<description> <![CDATA[ Revolut-ը ներդրել է նոր անվտանգության միջոց, որը նախատեսված է դիփֆեյքերի աճող սպառնալիքի հետ պայքարելու համար, հաղորդում է Finextra-ն։
Հավելվածի մեջ ներկառուցված զանգերի նույնականացման գործառույթը կստուգի օգտատերերի կողմից ստացված զանգերը իրական ժամանակում՝ համոզվելու համար, որ զանգահարողները Revolut-ի իրական գործակալներ են, այլ ոչ թե խարդախները։
Revolut-ի տվյալներով՝ մարդկանց միայն 25%-ն է կարողանում ճշգրիտ հայտնաբերել դիփֆեյքերը, ինչը իրական ժամանակում հեռախոսազանգերը դարձնում է «կրիտիկական խոցելիություն»։
Նոր գործառույթը լրացնում է Revolut-ի կողմից վերջին երկու տարվա ընթացքում թողարկված այլ միջոցները, ներառյալ կենսաչափական ստուգումը եւ մեքենայական ուսուցման օգտագործման աճը՝ ռիսկային գործարքները նույնականացնելու համար։
 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր`  ]]> </description>
				<description> <![CDATA[ BVNK-ն Visa Direct-ին սթեյբլքոինների ենթակառուցվածք կտրամադրի, հաղորդում է Finextra-ն։ 
BVNK-ն, որը տարեկան մշակում է ավելի քան $30 միլիարդի վճարումներ սթեյբլքոիններով, կօգնի Visa Direct-ի սթեյբլքոինների ծառայությունների հզորացմանը առանձին շուկաներում։
Visa Ventures-ը 2025 թվականի մայիսին ներդրում էր կատարել BVNK-ում։
[[linked-news30087]]
Visa-ի պրոդուկտի, առեւտրի եւ դրամական հոսքերի լուծումների գլոբալ ղեկավար Մարկ Նելսենը նշել է.
«Սթեյբլքոինները հետաքրքիր հնարավորություն է գլոբալ վճարումների համար եւ 
ավելի արդյունավետ վճարման տարբերակների հասանելիությունը ընդլայնելու
հսկայական ներուժ ունի»։
Սկզբնական փուլում Visa-ն կկենտրոնանա թվային ակտիվների վճարումների մեծ պահանջարկ ունեցող շուկաների վրա։
 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր`  ]]> </description>
				<description> <![CDATA[ Apple-ի վարկային քարտը Goldman Sachs-ի փոխարեն կսպասարկի Chase-ը: 
Finextra-ն հաղորդում է, որ բանակցությունները մեկ տարուց ավել են տեւել:
Ըստ համաձայնագրի պայմանների, պորտֆելի ձեռքբերումը Chase-ի հարթակ կտեղափոխի քարտերի մնացորդներ ավելի քան $20 միլիարդ ծավալով։
Goldman-ը Apple-ի վարկային քարտերի գործընկերն էր 2019 թվականին դրա գործարկումից ի վեր եւ դարձել էր տեխնոլոգիական հսկայի բանկային գործընկերը՝ բարձր եկամտաբերությամբ խնայողական հաշիվների եւ BNPL ծառայության համար։
 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր`  ]]> </description>
				<description> <![CDATA[ Ֆինտեխի ֆինանսավորումն աշխարհում 2025 թվականին աճել է 21%-ով՝ հասնելով $53 միլիարդի։
Այս մասին ասվում է Innovate Finance-ի կողմից հրապարակված FinTech Investment Landscape 2025 զեկույցում։
Ամենախոշոր գործարքներում գերիշխում էին վճարային եւ կրիպտոարժույթային հարթակները. Binance-ն ներգրավել է $2 միլիարդ ԱՄԷ-ում, Ramp-ը՝ $1 միլիարդ ԱՄՆ-ում, իսկ Մեծ Բրիտանիայի FNZ-ը՝ $650 միլիոն։
ԱՄՆ-ն պահպանել է իր առաջատար դիրքը՝ ֆինտեխ ներդրումների ծավալը կազմել է $25.1 միլիարդ։
Մեծ Բրիտանիան երկրորդ տեղում է աշխարհում եւ առաջին տեղում Եվրոպայում՝ $3.6 միլիարդ՝ առաջ անցնելով Հնդկաստանից ($3.4 միլիարդ)։
Առաջատարների հնգյակը եզրափակում են ԱՄԷ-ն ($2.5 միլիարդ) եւ Սինգապուրը ($2 միլիարդ)։
Եվրոպական ֆինտեխ ներդրումները 2025-ին աճել են 7%-ով՝ հասնելով $8.8 միլիարդի։ Մեծ Բրիտանիան ներգրավել է ավելի շատ ներդրումներ, քան հաջորդող հինգ եվրոպական երկրները միասին վերցված։
Ֆրանսիան վերադարձել է լավագույն տասնյակ՝ $1.1 միլիարդով, նրան հաջորդել է Գերմանիան՝ $1 միլիարդով։
Չնայած արձանագրված աճին, Եվրոպան հետ է մնում Միացյալ Նահանգներից (13%) եւ աշխարհի մնացած մասից (46%)։
 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր`  ]]> </description>
				<description> <![CDATA[ Տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Revolut-ը բանակցություններ է վարում թուրքական թվային Fups բանկի ձեռքբերման մասին:
Fups-ը լիցենզիա է ստացել 2022 թվականին՝ $ 81 միլիոն կանոնադրական կապիտալով: 2025 թվականի սեպտեմբերի դրությամբ ընկերությունը 60 աշխատակից ուներ:
Bloomberg-ը հաղորդում է, որ վերջնական որոշումը կայացված չէ, իսկ Revolut-ը հրաժարվել է մեկնաբանություններից:
Revolut-ի վերջին ձեռքբերումը, որն ամրագրվել էր 2025 թվականի հոկտեմբերին,  արհեստական բանականության վրա հիմնված Swifty տուրիստական գործակալն էր:
 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր`  ]]> </description>
CaixaBank-ը արհեստական բանականության (ԱԲ) գրասենյակ է հիմնել՝ ԱԲ կիրառմամբ կորպորատիվ նախագծերի նորմատիվ պահանջներին համապատասխանությունն ապահովելու նպատակով։
CaixaBank-ի 2025-2027 թվականների ռազմավարական ծրագիրը ներառում է գեներատիվ ԱԲ-ի կիրառմամբ նոր առեւտրային եւ հաճախորդների սպասարկման հնարավորությունների զարգացման նախաձեռնություններ։ Այդ նպատակով բանկը ստեղծել է ավելի քան 100 աշխատակիցներից բաղկացած միջմասնագիտական  խումբ՝ ներքին եւ հաճախորդների սպասարկման սերվիսներում գեներատիվ ԱԲ-ի ներդրման ուղղությամբ աշխատելու համար։
Գրասենյակը ծառայելու է որպես միասնական կետ բանկի աշխատակիցների համար՝ ԱԲ-ի օգտագործման առաջարկներ եւ հարցումներ ներկայացնելու համար։ 
 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
				<description> <![CDATA[ Visa-ն սթեյբլքոինների խորհրդատվական ծառայություն գործարկել՝ Եվրոպայում բանկերին, ֆինտեխ ընկերություններին, առեւտրական կազմակերպություններին եւ բիզնեսներին աջակցելու համար։
Ծառայությունը վերլուծություններ եւ առաջարկություններ է տրամադրում կայուն կրիպտոարժույթների վրա հիմնված լուծումների ռազմավարության ընտրության եւ իրականացման համար։
Նոր ծառայությունը գործարկվում է սթեյբլքոինների շուկայի աճի ֆոնին, որի կապիտալիզացումը գերազանցել է $250 միլիարդը։
«Մեր նոր մասնագիտացված խորհրդատվական ծառայությունը նախատեսված է հաճախորդներին գործնական խորհուրդներ եւ բիզնեսի աճի համար անհատական լուծումներ տրամադրելու համար», - ասել է Visa Consulting & Analytics-ի եվրոպական բաժնի ղեկավար Կլաուդիո Դի Նելլան։
 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր`  ]]> </description>
				<description> <![CDATA[ PayPal-ը PayPal Bank-ի հիմնադրելու հայտեր է ներկայացրել Յուտա նահանգի ֆինանսական հաստատությունների վարչություն եւ Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիա:
Յուտա նահանգում գրանցված արդյունաբերական-վարկային ընկերության կարգավիճակ ունեցող PayPal-ն արդեն $ 30 միլիարդ դոլար է հատկացրել փոքր բիզնեսին վարկերի եւ շրջանառու կապիտալի տեսքով:
«Կապիտալի ներգրավումը շարունակում է լուրջ խոչընդոտ մնալ փոքր ձեռնարկությունների համար, որոնք ձգտում են աճել եւ ընդլայնվել: PayPal Bank-ի ստեղծումը կամրապնդի մեր բիզնեսը եւ կբարձրացնի մեր արդյունավետությունը, ինչը թույլ կտա ավելի լավ աջակցել փոքր բիզնեսի աճին եւ տնտեսական հնարավորություններին ԱՄՆ-ի ողջ տարածքում», - ասել է PayPal-ի նախագահ եւ գլխավոր տնօրեն Ալեքս Քրիսը:
Փոքր բիզնեսին վարկավորելուց բացի, PayPal Bank-ը նախատեսում է հաճախորդներին խնայողական հաշիվներ առաջարկել:
PayPal Bank-ը նաեւ մտադիր է անդամակցել ԱՄՆ-ի վճարային համակարգերին: 
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`  ]]> </description>
Միջազգային հաշվարկների բանկը (BIS), SWIFT-ի, Իտալիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի կենտրոնական բանկերի հետ համատեղ, բացահայտել է ֆինանսական համակարգի առջեւ ծառացած հիմնական մարտահրավերները՝ հետքվանտային աշխարհում կայունությունն ապահովելու տեսակետից։
Leap նախագծի երկրորդ փուլի շրջանակներում եվրոգոտում BIS նորարարական կենտրոնի, Իտալիայի բանկի, Ֆրանսիայի բանկի, Գերմանիայի Դաշնային բանկի, Nexi-Colt-ի եւ SWIFT-ի կողմից թեստավորվել է հետքվանտային կրիպտոգրաֆիան գործող վճարային համակարգում։
BIS-ի հաղորդագրությունում նշվում է, որ ֆինանսական համակարգերը քվանտային համակարգիչների կողմից ներկայացվող պոտենցիալ սպառնալիքից պաշտպանելու համար անհրաժեշտ է նախաձեռնողական եւ համակարգված մոտեցում։
Մարտահրավերները ոչ միայն տեխնիկական են, այլեւ ներառում են իրազեկության բարձրացման, ռեսուրսների բաշխման, իրավասությունների զարգացման եւ այլ խնդիրներ։
Փորձարկման ընթացքում ավանդական թվային ստորագրությունները փոխարինվել են հետքվանտային կրիպտոգրաֆիայով՝ եվրոգոտու TARGET2 համակարգում իրացվելիության փոխանցումներ ուղարկելիս։ Թարմացված կրիպտոգրաֆիկ գրադարանների հետ համատեղելիությունն ապահովելու համար անհրաժեշտ էր համակարգի բազմաթիվ բաղադրիչներ թարմացնել։
Բոլոր թեստային սցենարները հաջողությամբ իրականացվել են՝ ապացուցելով վճարային համակարգերը հետքվանտային կրիպտոգրաֆիայի անցնելու հնարավորությունը: Միեւնույն ժամանակ, թեստերը բացահայտել են ավանդական եւ հետքվանտային ալգորիթմների միջեւ կատարողականի զգալի տարբերություններ, ինչը վկայում է հետագա փորձարկումների անհրաժեշտության մասին:
 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
				<description> <![CDATA[ Աբու Դաբիի Էմիրությունը գործարկել է ֆինանսական տեխնոլոգիաների, ապահովագրության, թվային եւ այլընտրանքային ակտիվների կլաստեր։
Հաղորդվում է, որ կլաստերը 8000 նոր որակավորված աշխատատեղ կապահովի եւ 17 միլիարդ դիրհամի ներդրումներ կներգրավի։
Կլաստերի նպատակն է ամրապնդել էմիրության ֆինտեխ լանդշաֆտը: Դրա գործարկումը դիտարկվում է որպես «ռազմավարական քայլ դեպի ինտեգրված 
գլոբալ ֆինանսական էկոհամակարգի ստեղծումը՝ որը օգտագործում է կապիտալը, նորարարությունները, առաջադեմ տեխնոլոգիաները եւ ԱԲ-ի վրա հիմնված լուծումները»։
«Միավորելով ներդրողներին, կարգավորող մարմիններին, գլոբալ հաստատությունները եւ տեխնոլոգիական նորարարներին ինտեգրված կլաստերում՝ Աբու Դաբին գրավիչ վայր է դառնում թվային ակտիվներ, ԱԲ-ի վրա հիմնված ապահովագրություն եւ բեկումնային ֆինտեխ հարթակներ ստեղծողների համար», - ասել է Աբու Դաբիի Ներդրումային վարչության գործադիր տնօրեն Բադր Ալ Օլաման։
Ս.թ. հուլիսին ԱՄԷ-ն առաջ անցավ Մեծ Բրիտանիայից՝ դառնալով աշխարհի երկրորդ խոշորագույն ֆինտեխ շուկան՝ 2025 թվականի առաջին կեսին ներգրավելով $2.2 միլիարդի ներդրումներ։ Դա մեծապես հնարավոր դարձավ Binance կրիպտոարժույթային բորսայի կողմից 2025 թվականի մարտին ներգրավված $2 միլիարդի շնորհիվ։ Այս շաբաթ Binance-ը դարձավ առաջին կրիպտոարժույթային բորսան, որը գլոբալ լիցենզիա ստացավ Abu Dhabi Global Market-ից։
 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր`  ]]> </description>
				<description> <![CDATA[ BBVA-ն ներկայացրել է ChatGPT-ում ներկառուցված խոսակցական հավելվածի կոնցեպտը, որը թույլ է տալիս հաճախորդներին տեղեկատվություն ստանալ բանկի առաջարկների մասին։
OpenAI-ը վերջերս ներկայացրել է ChatGPT-ի համար կողմնակի հավելվածների հայեցակարգը։ Չնայած այն դեռեւս հասանելի չէ ԵՄ-ում, իսպանական բանկային խումբը նախաձեռնություն է ցուցաբերել եւ ստեղծել է հավելված, որը թույլ կտա հաճախորդներին տեղեկատվություն ստանալ հաշվի բացման պայմանների, քարտերի տեսակների եւ խնայողական ապրանքների մասին՝ 
հարցեր հնչեցնելով։
Հավելվածի սկզբնական տարբերակը նախատեսված է Իտալիայում եւ Գերմանիայում BBVA ապրանքների եւ ծառայությունների վերաբերյալ տեղեկատվական հարցումները մշակելու համար։ Ժամանակի ընթացքում ծառայությունը կզարգանա եւ լիարժեք «թվային ուղեկից» կդառնա, հաղորդում են բանկից։
BBVA-ն OpenAI-ի հետ համագործակցում է 2024 թվականից եւ ձեռք է բերել 11,000 արտոնագրեր։ Դրանց ավելի քան 80%-ը օգտագործվում է ամեն օր, ինչի շնորհիվ աշխատակիցները շաբաթական մոտ երեք ժամ են խնայում։
 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր`  ]]> </description>