Աշտարակ Կաթը հերքում է բոլոր մեղադրանքները

19.12.2011 | 16:44 Գլխավոր էջ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում կաթնամթերքի խոշորագույն արտադրող  “Աշտարակ Կաթ” ընկերությունը հերքել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից ներկայացված բոլոր մեղադրանքները:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը` այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում ընկերության տնօրեն Ստեփան Ասլանյանն ասել է, որ Աշտարակ Կաթի ավանդական կաթնամթերքը (կաթ, թթվասեր, մածուն) բուսական յուղեր չի պարունակում, ինչպես պնդում է ՏՄՊՊՀ-ն:

«Մեր մի շարք մթերքներ պարունակում են կոկոսի յուղ, մասնավորապես, պաղպաղակը, ջնարակապատ պանրիկները, հալած պանիրը, ինչն ընդունված է ողջ աշխարհում, թույլատրված է օրենքով եւ ինչի մասին կա համապատասխան նշում պիտակի վրա»,- ասել է Ստեփան Ասլանյանը:

Նա կոչ է արել պատասխանատու պետական մարմիններին եւ շահագրգիռ հասարակական կազմակերպություններին ընկերության յուրաքանչյուր ժամկետի արտադրանքի սեփական լաբորատոր զննությունն անցկացնել` դրանցում բուսական յուղի եւ այլ հավելումների բացակայության մեջ համոզվելու համար:

Դեկտեմբերի 16-ի նիստում ՏՄՊՊՀ-ն որոշել է տուգանել կաթնամթերքի 3 արտադրողների (Աշտարակ Կաթ, Անի Կաթ եւ Դուստր Մարիաննա) տարեկան շահույթի 1%-ի չափով իրենց արտադրանքում, մասնավորապես, թթվասերում բուսական (կոկոսի) յուղի պարունակության, ինչպես նաեւ կաթի փոշու օգտագործման մասին նշումների բացակայության եւ արտադրանքի յուղայնության նորմերին չհետեւելու համար: Աշտարակ Կաթի նկատմամբ հանձնաժողովի տուգանքը կազմել է 50 մլն դրամ:

Դիտում՝ 9239
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai