Մայիսի 23-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտոր Կորյուն Աթոյանի մասնակցությամբ Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանում (РИНХ) տեղի ունեցած հիմնադիր ժողովում ստորագրված պայմանագրով ՀՊՏՀ-ն դարձել է «Տնտեսագիտական համալսարանների եվրասիական ասոցիացիայի» անդամ: Պայմանագրի անդամներն են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի պետական տնտեսագիտական համալսարաննները, Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանը (РИНХ), Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանը, Կարագանդայի տնտեսագիտական համալսարանը եւ Օդեսայի ազգային տնտեսագիտական համալսարանը:Ինչպես հայտնել են ՀՊՏՀ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնում, նշված պայմանագրով հիմնադիրները ստեղծում են ոչ առեւտրային կազմակերպություն, որի նպատակը բուհերի համատեղ զարգացման ու փոխադարձ աջակցության արդյունավետ կառույցի ձեւավորումն է: Հիմնադիր ժողովում հաստատվել է ասոցիացիայի կանոնադրությունը: Հանդիպմանը հստակեցվել են նաեւ գործունեության ընդհանուր սկզբունքները, մասնակից կողմերի իրավունքներն ու պարտականությունները: Քննարկվել եւ հաստատվել է «Տնտեսագիտական համալսարաննների եվրասիական ասոցիացիայի» 2014-2016 թ.թ. աշխատանքային պլանը, ինչպես նաեւ ընդունվել է որոշում ասոցիացիայի՝ մշտապես գործող բաժանմունքների ստեղծման վերաբերյալ: Tweet Դիտում՝ 3176