Ռոսգոսստրախ Արմենիա-ն ամփոփեց ուսանողների մրցույթը

05.02.2014 | 17:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ռոսգոսստրախ Արմենիա ընկերությունն ամփոփեց ուսանողական մրցույթի արդյունքները:

Հաղթող ճանաչվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողուհի Աննա Ղալայանը: Նա ստացավ գլխավոր մրցանակը` 300.000 դրամ եւ ստաժավորում անցնելու հնարավորություն Մոսկվայում՝ Ռոսգոսստրախ մայր ընկերությունում: Աննա Ղալայանը կարող է ունկնդրել նաեւ մասնագիտական  դասընթաց՝ Մոսկվայի առաջատար բուհերից մեկում:

2-րդ եւ 3-րդ տեղերը գրաված Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսանողուհի Գայանե Ասատրյանը եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողուհի Լուսինե Խաչատրյանը համապատասխանաբար ստացան 200 000 եւ 100 000 դրամ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող Լեւոն Քոչարյանը ստացավ մասնակցի պատվոգիր:

Հաղթողներին շնորհավորեց Ռոսգոսստրախ Արմենիա ընկերության անձնակազմի կառավարման դեպարտամենտի ղեկավար Անահիտ Աստաբաթցյանը:

Նա ասաց. «Ուսանողներին աջակցելը մեր ընկերության բիզնես-մշակույթի մասն է: Հայաստանում հիմնադրման առաջին օրվանից մենք ուսանողներին տրամադրում ենք անվանական կրթաթոշակներ, կազմակերպել ենք ավելի քան 1000 ուսանողի ստաժավորում, որոնցից շատերը դարձել են մեր ընկերության աշխատակիցները»:

Դիտում՝ 6148
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW