ՀՀ տնտեսությունը կարող է 10 տոկոս եւ ավելի աճ արձանագրել, կարծում է Թ. Մանասերյանը

22.11.2013 | 12:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն այսօր ասել է, որ 2014-ի պետական բյուջեի նախագծում ամրագրված տնտեսական աճի կանխատեսումը չի արտացոլում Հայաստանի տնտեսության իրական կարողությունները:

Թաթուլ Մանասերյանն ասել է, որ «ՀՀ տնտեսությունը իրապես կարող է 10 տոկոս եւ ավելի աճ արձանագրել»:

Նա նշել է, որ «բյուջեի նախագծում ամբողջությամբ հաշվի չեն առնվել տնտեսության առջեւ ծառացած մարտահրավերները եւ սպասվածից շատ ավելի քիչ, համեստ թվեր են արձանագրված»:

Թաթուլ Մանասերյանն ասել է, որ գործընկերների հետ ստեղծել են Հայաստանի տնտեսություն աճի եւ մարդկային զարգացման «ճանապարհային քարտեզը», որտեղ կան կոնկրետ քայլեր, որոնք կատարելու դեպքում կարելի է հասնել տնտեսական աճի երկնիշ թվին:   

Դիտում՝ 2187
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai