ՀՊՏՀ-ի ուսանողները կօգտվեն սոցիալական ծրագրերից

30.08.2013 | 10:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Նոր ուսումնական տարվանից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ուսանողների համար կիրականացնի մի շարք սոցիալական ծրագրեր:

Մասնավորապես, այս ուսումնական տարվանից ՀՊՏՀ առաջին կուրս ընդունված լավ սովորող (4-շեմից սկսած) ուսանողները կստանան ամսական կրթաթոշակներ, որոնք կտրվեն երկրորդ կիսամյակից, սակայն ամբողջ տարվա համար՝ փոխհատուցելով նաեւ առաջին կիսամյակի ամիսները: Սահմանվել է 5-20 հազար դրամ ամսական կրթաթոշակ:

«Լավ սովորող, բայց սոցիալապես անապահով երեխաներին մենք պետք է խրախուսենք: Այսպիսով ոչ միայն սոցիալական խնդիր ենք լուծում, այլեւ խրախուսում լավ սովորողին»,- նշել  է ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը: Նա նաեւ ընդգծել է, որ սրա հետ մեկտեղ պահպանվելու է նաեւ ուսման վարձերի զեղչման նախկին համակարգը:

Ուսանողների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված հաջորդ քայլը նրանց մատչելի գներով հանրակացարանով ապահովելու ծրագիրն է: Բուհը նորոգված եւ նոր կահավորված հանրակացարանով է պատրաստվում ընդունել իր բոլոր ուսանողներին:

Ուսանողների սոցիալական խնդիրների թեթեւացմանն է ուղղված նաև համալսարանի ամբողջությամբ նորոգված եւ ժամանակակից պահանջներին համապատասխան կահավորված ճաշարանի գործարկումը, որտեղ սննդի գները պետք է լինեն մատչելի: «Ճաշարանը պետք է աշխատի նվազագույն շահույթով, ընդամենը ինքնածախսածածկում պիտի ապահովի»,- շեշտել է ռեկտորը:

Ներկայացվել է նաեւ, որ ՀՊՏՀ ղեկավարությունը հասարակական ակտիվություն եւ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների հանգստի կազմակերպման համար արդեն մի քանի տարի, այս տարի ամռանը եւս՝ «Տնտեսագետ» մարզաառողջարանի 50 անվճար ուղեգիր է հատկացրել:

Դիտում՝ 2612
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai