Անիմացիոն գովազդի մրցույթ՝ նվիրված Կոնվերս Բանկի 20-ամյակին

23.08.2013 | 13:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կոնվերս Բանկը եւ «ՌԵԱՆԻՄԱՆԻԱ» միջազգային անիմացիոն կինոփառատոնը հայտարարում են անիմացիոն հոլովակի մրցույթ ՝ նվիրված Կոնվերս Բանկի 20-ամյակին։

Մրցույթին կարող են մասնակցել 16-23 տարեկան երիտասարդներ, ովքեր պետք է պատրաստեն Կոնվերս Բանկի 20-ամյակին նվիրված 15-ից մինչեւ 30 վայրկյան տեւողությամբ անիմացիոն գովազդային հոլովակ եւ հանձնեն այն մինչեւ ս.թ. հոկտեմբերի 14-ը: Տեխնիկան՝ ազատ (2D, 3D, Stop Motion, Pixel Animation  եւ այլն)  

Հոլովակը դիտվելու եւ գնահատվելու է ժյուրիի կողմից, որի կազմում ընդգրկվելու են անիմացիոն ոլորտի տեղի եւ միջազգային մասնագետներ: Մասնակիցների գործերը ցուցադրվելու են «ՌԵԱՆԻՄԱՆԻԱ» փառատոնի ժամանակ:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա փառատոնի փակմանը՝ հոկտեմբերի 31-ին:

Հաղթողների համար Կոնվերս Բանկը սահմանել է գումարային մրցանակներ.

- 1-ին մրցանակ ՝ 250.000 ՀՀ դրամ, ինչպես նաեւ Կոնվերս Բանկի կողմից 500.000  դրամ արժողությամբ նոր հոլովակի պատվեր:
- 2-րդ մրցանակ՝ 150.000 ՀՀ դրամ :
- 3-րդ մրցանակ՝ 100.000 ՀՀ դրամ:

Դիտում՝ 2357
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai