Այսօր Երեւանում մեկնարկել է սկսնակ հաշվապահների պատրաստման ծրագիրը, որն իրականացնում է Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոն (ՀՈՒՄԿ) կրթական հիմնադրամը՝ «Հայ երիտասարդ կանանց ասոցիացիա»-ի եւ «Գործ բոլորին» աշխատանքի տեղավորման գործակալության հետ համատեղ:Ինչպես Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՈՒՄԿ-ի գործադիր տնօրեն Հասմիկ Սահակյանը, ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի Զարգացման եւ Համագործակցության Գործակալության /SDC/ կողմից: Ծրագրի նպատակն է վերապատրաստել թվով 50 գործազուրկ կանանց: Ուսուցումը տարվում է հետեւյալ ծրագրով. - Հաշվապահական հաշվառման հիմունքներ եւ հիմնական ստանդարտներ; - ՀՀ նոր հաշվային պլան;- ՀՀ հարկային համակարգ; - Տնտեսական իրավունք եւ պայմանագրեր;- Կիրառական հաշվապահություն;- Համակարգչային հմտություններ; - Հաշվապահական ծրագրեր; - Հոգեբանի խորհուրդը; - Ինչպես դիմել աշխատանքի:Հասմիկ Սահակյանի խոսքով, ակնկալվում է, որ դասընթացի բարեհաջող ավարտի դեպքում մասնակիցներն ի վիճակի կլինեն. - աշխատել որպես հաշվապահ /հաշվետար;- ունենալ խոր գիտելիքներ հաշվապահական հաշվառման, տնտեսական իրավունքի, ՀՀ հարկային դաշտի ոլորտներոմ;- տիրապետել համակարգչային ժամանակակից ծրագրերին;- կողմնորոշվել աշխատանքի շուկայում: Tweet Դիտում՝ 13078