Բողոքների 68,4% ֆինհաշտարարը լուծել է հաճախորդների օգտին

24.01.2013 | 13:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2009-2013թթ. ընթացքում ստացած բողոքների 68,4%-ը ՀՀ ֆինանսական հաշտարարի գրասենյակը լուծել է հաճախորդների օգտին:

Այսօր այս մասին ասել է ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը՝ ամփոփելով անցած չորս տարիների աշխատանքը:

Գրասենյակի գործունեության ընթացքում ֆինանսական կազմակերպությունների դեմ ուղղված բողոքների քանակը կազմել է 3221, ներկայացված պահանջների ընթացքում հատուցման գումարը կազմել է ավելի քան 228 մլն դրամ:

Փիրուզ Սարգսյանը հավելել է, որ 2012 թվականի ընթացքում գրասենյակը ստացել է 1311 բողոք, որոնցից 284 բողոք՝ ապահովագրական կազմակերպությունների դեմ, 96՝    բանկերի դեմ:

Հաշտարարն ասել է, որ ապահովագրական կազմակերպություններին վերաբերող բողոքների 70% կապված են ԱՊՊԱ-ի հետ: 

Դիտում՝ 6172
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai