2012 թ-ին Ֆինանսական համակարգի հաշտարարն արձանագրել է բողոքների 63% եւ քննված պահանջների 175% աճ

24.12.2012 | 12:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2012 թ-ին ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարն արձանագրել է հաճախորդների կողմից ստացած բողոքների եւ քննած պահանջների էական աճ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր հայտնել է ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ  Սարգսյանը` ամփոփվելով 2012-ի արդյունքներն ու  նախորդ 4 տարիների կատարողականը:

«2010-ին հաճախորդների բողոքների թիվը 2009-ի համեմատ աճել էր 70%-ով, իսկ քննած պահանջները` 93%-ով, 2011-ին 2010-ի համեմատ բողոքներն աճել էին 25%-ով,  քննած պահանջները` 31%-ով, իսկ 2012-ի հունվարի 1-ից դեկտեմբերի 20-ը 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է բողոքների 63% եւ քննած պահանջների 175% աճ»,- նշել է Փիրուզ Սարգսյանը:

2012-ի հունվարի 1-ից դեկտեմբերի 20-ը գրասենյակը ստացել է ֆինանսական կազմակերպությունների դեմ ուղղված 1271 բողոք, որից քննության է ընդունվել 380 պահանջ: Քննության վերցված բողոքներից 93-ը եղել են բանկերի դեմ, 275-ը՝ ապահովագրական ընկերությունների, 5-ը՝ Ավտոապահովագրողների բյուրոյի, 2-ը՝ վարկային կազմակերպությունների եւ 5-ը՝ գրավատների դեմ:

2009-ի հունվարի 24-ից մինչ 2012-ի դեկտեմբերի 20-ը գրասենյակ ներկայացված ֆինանսական կազմակերպությունների դեմ ուղղված բողոքների քանակը եղել է 3094, քննության ընդունված պահանջների քանակը՝ 691: Պահանջների քննության ընթացքում հատուցվել է 220 մլն 304 հազ. 169 դրամ:

«Բողոքների մոտ 66%-ը լուծվում է հօգուտ հաճախորդների, ինչը միջազգային շուկայում համարվում է այս ոլորտի  դրական ցուցանիշ»,- նշել է Փիրուզ Սարգսյանը:

Բանախոսը նշել է, որ 2012-ի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի դեկտեմբերի 7-ին կայացած հերթական նստի ժամանակ, առաջնորդվելով “Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին” ՀՀ օրենքով, խորհուրդը միաձայն որոշում է ընդունել  4 տարի ժամկետով ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանին նույն պաշտոնում վերանշանակելու մասին:

Դիտում՝ 2244
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai