ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ-ի նոր առաջարկը` ամառային արձակուրդներին ընդառաջ

27.06.2012 | 11:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ամառային արձակուրդներին ընդառաջ «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ-ն գործարկել է նոր վարկատեսակ` տուրիստական ուղեգրեր ձեռք բերելու նպատակով:

Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ Արմեն Խաչյանը հայտնել է, որ առաջարկվող վարկի գումարը հաշվարկվում է տուրիստական ուղեգրի ամբողջ արժեքից ելնելով, ներառյալ` ավիատոմս, հյուրանոց, տեղափոխում, մուտքի արտոնագրերի (վիզաների) ստացում եւ այլն:

Վարկի տարեկան տոկոսադրույքը, կախված գումարի մեծությունից (300 000-ից մինչեւ 1.5 մլն ՀՀ դրամ) եւ ապահովվածության աստիճանից (վարկը ապահովվում է 2 ֆիզիկական կամ 1 իրավաբանական անձի` ցանկալի է գործատուի երաշխավորությամբ) կազմում է 22–24% : Վարկը տրամադրվում է 1-ից մինչեւ 24 ամիս ժամկետով, մարման պարբերականությունն ամսական է, մարումներն իրականացվում են հավասարաչափ մեծություններով՝ սկսած առաջին ամսվանից:

Արմեն Խաչյանի խոսքերով, վարկերը ձեւակերպվում են առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում, «փորձում ենք անել հնարավորինս, որպեսզի հաճախորդների սպասարկումն իրականացվի բարձր մակարդակով, արագ եւ որակյալ` դրա համար մեր կազմակերպությունն ունի մարդկային եւ աշխատանքային բավարար միջոցներ»:

Նրա փոխանցմամբ, տվյալ վարկատեսակից կարող են օգտվել բոլոր այն հաճախորդները, ովքեր ցանկանում են իրենց կամ իրենց ընտանիքի անդամների հանգիստն անցկացնել ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս: «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ»-ը արդեն իսկ ձեռք է բերել պայմանավորվածություններ մի շարք տուրիստական ընկերությունների հետ, որոնք քաղաքացիներին առաջարկում են գրեթե բոլոր տեսակի տուրիստական փաթեթներ:
 
«Ամառային հանգստյան օրերի մեկնարկով պայմանավորված՝ որոշեցինք գործարկել  այս վարկատեսակը, որը, հուսով եմ, հնարավորինս կլուծի մեր համաքաղաքացիների հանգստի առավել արդյունավետ կազմակերպման հարցը: Իսկ ֆինանսական միջոցների սակավությունը, որպես կանոն, եղել է հանգստի կազմակերպման հիմնական խոչընդոտներից մեկը »,- նշել է Արմեն Խաչյանը:

Նա նաեւ տեղեկացրել է, որ այս վարկատեսակի կիրառումը չի սահմանափակվելու միայն ամառային արձակուրդների ժամանակահատվածով`այն  լինելու է կազմակերպության վարկատեսակների ցանկում ամբողջ տարվա ընթացքում:

Դիտում՝ 6920
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai