2011թ.-ին ֆինանսական հաշտարարի միջնորդությամբ քաղաքացիները ստացել են 29 մլն դրամի հատուցում

05.09.2011 | 12:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Ֆինանսական հաշտարարի գրասենյակը 2011թ. հունվար-օգոստոսին ստացել է ֆինանսական կազմակերպությունների դեմ ուղղված 525 բողոքներ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը այսօր Երեւանում տեղեկացրել է, որ քննության են ընդունվել 80 բողոքներ, որոնցից 68%-ը լուծվել է հօգուտ հաճախորդների, եւ հաշտարարի միջնորդությամբ քաղաքացիները ստացել են 29 մլն դրամի հատուցում:

Ըստ Փիրուզ Սարգսյանի, քննության ընդունված 80 բողոքներից 18-ը վերաբերում էին վարկային գործարքներին, 4-ը՝ ավանդային գործարքներին, 18-ը՝ բանկային հաշիվների եւ պլաստիկ քարտերի հետ գործարքներին, 6-ը՝ դրամական փոխանցումներին, 15-ը՝ ԱՊՊԱ-ին եւ 19-ը՝ այլ ապահովագրական ծառայություններին:

Ֆինանսական հաշտարարի հավաստմամբ, ֆինանսական կազմակերպությունների հետ քաղաքացիների վեճերի քննումը նպաստում է ծառայությունների որակի բարձրացմանը: “Օրինակ` վարկային գործարքների վերաբերյալ բողոքներից շատերը վերաբերում էին բանկերի կողմից գրավի իրացմանը՝ առանց հաճախորդին այդ մասին ծանուցման: Բողոքների քննման եւ ֆինանսական կազմակերպությունների հետ համապատասխան քննարկումների արդյունքում այդ պրակտիկան բացառվել է”, - ասել է Փիրուզ Սարգսյանը:

Դիտում՝ 6145
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai