«Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն ֆերմերներին լիզինգով տրամադրել է 7 տրակտոր

26.04.2010 | 11:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ-ն ՀՀ տարբեր մարզերի 7 ֆերմերների հետ կնքել է լիզինգային պայմանագրեր` նրանց լիզինգով YTO International չինական ընկերության տրակտորներ հատկացնելու վերաբերյալ:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են «Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ի մարքեթինգի բաժնում, որը հանդես է գալիս որպես «Հազարամյակի Մարտահրավերներ Հիմնադրամ-Հայաստան»-ի վարկատու-կազմակերպություններից մեկը, լիզինգային պայմանագրեր են ստորագրվել Արարատի մարզի Դիմիտրով գյուղում «Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ի կողմից կազմակերպված չինական տրակտորների ցուցահանդեսի ընթացքում:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, ով եւս ներկա էր պայմանագրերի ստորագրման արարողությանը, կարեւորել է «Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ի` որպես «ՀՄՀ-Հայաստանի» վարկային մասնակցի դերը` նշելով, որ կազմակերպությունը կարեւոր դեր ունի գյուղատնտեսության ֆինանսավորման ոլորտում ինչպես սեփական, այնպես էլ հիմնադրամի ռեսուրսներով:

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ-ի եւ YTO International ընկերության միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: YTO International ընկերության գլխավոր տնօրեն Հայհաո Սոնգը նշել է, որ առաջիկա ամիսներին կլուծվի նաեւ պահեստամասերի եւ տրակտորների սպասարկման խնդիրը:

Դիտում՝ 21133
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai