«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը նոր տնօրեն ունի

03.05.2022 | 11:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԶԱՀ #Կարինե Սարգսյան
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի (ԶԱՀ) տնօրեն է նշանակվել Կարինե Սարգսյանը։

«Մեր հերոսների եւ նրանց ընտանիքիների կողքին լինելու առաքելության ճանապարհին կարեւոր ենք համարում հարուստ փորձով եւ գիտելիքներով մասնագետի նշանակումը տնօրենի պաշտոնում»,- նշել են հիմնադրամում։

«Ինձ համար պատիվ է միանալ եւ առաջնորդել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հրաշալի թիմը, նաեւ իմ երախտագիտության տուրքը մատուցել նրանց, ովքեր հանուն մեր հայրենիքի զոհեցին իրենց կյանքը պատերազմում, ինչպես նաեւ այդ հերոսների ընտանիքներին։ Մենք ջանք չենք խնայի կայուն ֆինանսական աջակցություն ցուցաբերելու եւ հետագայում բարգավաճելու համար անհրաժեշտ ռեսուրսները տրամադրելու ուղղությամբ։

Հավատացած եմ, որ մեր հերոսների պատմությունները եւ փորձառությունները մեր հասարակության մեջ ամուր արժեքներ, հավատք եւ վերաբերմունք կսերմանեն, եւ ԶԱՀ-ը կծառայի որպես աշխարհասփյուռ հայերի միավորման կուռ հարթակ՝ արտահայտելու մեր երախտիքը, աջակցությունը եւ հարգանքը»,- իր ուղերձում ասել է Կարինե Սարգսյանը։
Դիտում՝ 3580
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai