Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման հարցը

11.01.2022 | 18:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Տիգրան Խաչատրյան #հայտարարագրում
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը։

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է առաջարկվող համակարգի ընդհանուր նկարագիրը՝ հայտարարագրման ներկայիս համակարգի հետ համեմատական վերլուծությամբ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համակարգի արդյունավետ գործարկման համար կարեւոր է թվային գործիքակազմի կիրառումը եւ տեխնոլոգիական հարթակների ձեւավորումը:

«Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը ներդնելու հարցն ընդգրկված է Կառավարության գործունեության 2021-2026 թվականների ծրագրում, եւ մենք շատ կարեւորում ենք այս համակարգի ներդրումը: Երեկ էլ քննարկում էինք առողջության ապահովագրության համակարգի ներդրման հարցը եւ հընթացս հանգեցինք այն եզրակացության, որ համընդհանուր հայտարարագրման համակարգը եւս կարեւոր է, որպեսզի կարողանանք առողջության ապահովագրության արդյունավետ եւ արդար համակարգ ունենալ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:



Խորհրդակցությանը քննարկվել են հայտարարագրման նպատակներին, պահանջներին, արդյունավետությանը, ծախսային մոտիվացիոն մեխանիզմներին, եկամտահարկից ծախսերի փոխհատուցման ուղղությունների բազմազանեցմանն առնչվող եւ այլ հարցեր:
Դիտում՝ 1991
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai