Մեկնարկել է ՊԵԿ-ի եւ ՀԲ-ի «Մաքսային վարչարարության զարգացման» ծրագիրը

11.01.2022 | 17:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ՀԲ #մաքսային վարչարարություն
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) համատեղ նախաձեռնությամբ, Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ մեկնարկել է «Մաքսային վարչարարության զարգացման» ծրագիրը։

Մեկնարկի արարողությանը մասնակցել են ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՀԲ Հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը:

Շրագրով նախատեսվում է աջակցություն ցուցաբերել տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի տեխնիկական առաջադրանքների մշակման գործընթացին, առավել արդյունավետ դարձնել մաքսային վարչարարության գործընթացները, ԱՏԳ մասնակիցների շրջանում իրականացնել հարցումներ` պարզելու վերաբերմունքը մաքսային վարչարարության եւ մատուցվող ծառայությունների վերաբերյալ, ինչպես նաեւ անցկացնել մաքսային մարմնի աշխատակիցների համար ուսումնական դասընթացներ:

«Մաքսային վարչարարության զարգացման» վեցամսյա ծրագիրը կավարտվի 2022 թվականի ապրիլի սկզբին, հիմնական արդյունքներն ուղղված կլինեն մաքսային գործընթացների եւ տեղեկատվության փոխանակման ավտոմատացմանը, ՊԵԿ վերլուծական կարողությունների զարգացմանը, ԱՏԳ մասնակիցներին մատուցվող ծառայությունների բարելավմանը եւ սահմանային անցման կետերում գործառույթների վերանայմանը:
Դիտում՝ 1459
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai