Գեղարքունիքի մարզի Արծվանիստի համայնքում խոշոր անասնապահական, կաթնաապրանքային համալիր կկառուցվի: Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել համալիրի կառուցման նպատակով Արծվանիստի համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 69,28 հա հողամասը մասնավորեցնելու թույլտվություն տալ «ԱԿ Ֆերմա» ՍՊԸ-ին:Կաթնաապրանքային համալիր կառուցելու համար ընկերության ներդրումային ծրագիրը կազմում է շուրջ 15 մլրդ դրամ: Ծրագրով կստեղծվի 300-400 նոր աշխատատեղ։ Tweet Դիտում՝ 2570