ԿԲ-ն 2022 թվականի համար կանխատեսում է 5.3% տնտեսական աճ

14.12.2021 | 17:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #Մարտին Գալստյան #տնտեսական աճ
ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ իրենց գնահատականների համաձայն` 2022 թվականի համար տնտեսական աճն ավելի բարձր է լինելու, քան 2021-ին:

«ԿԲ-ի տնտեսական աճի նախորդ կանխատեսումը 2022 թվականի համար 2.4% էր, սակայն պետբյուջեի ընդունումից հետո, երբ արդեն որպես օրենք ունենք կապիտալ ներդրումների սցենարը, կառավարության կողմից իրականացվելիք պետական ներդրումների ծրագիրը, մեր կանխատեսումների արդյունքում տարվա համար տնտեսական աճը կազմելու է 5.3%»,- ասել է նա՝ հավելելով, որ 2021 թվականի համար տնտեսական աճը կանխատեսվում է 4.2%:

Մարտին Գալստյանը նշել է, որ ԿԲ գնահատականների համաձայն՝ հաջորդ տարի կառավարությունն իր առաջարկած ծրագրի ներքո իրականացվելիք պետական կապիտալ ներդրումների հաշվին ոչ միայն ավելացնելու է 2022 թվականի տնտեսական աճը, այլ նաեւ պոտենցիալն է բարձրացնելու:



Անդրադառնալով գնաճի ցուցանիշին, նա նշել է, որ ԿԲ-ն ակնկալում է ներկայիս 9.6%-ի համեմատ տարին ավարտվել շուրջ 8.4% գնաճով:
Դիտում՝ 1877
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai