Տնտեսագիտական համալսարանը դիմորդների ծնողներին հրավիրում է հանդիպման

03.12.2021 | 12:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՊՏՀ #Դիանա Գալոյան #դիմորդներ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) հանդես է գալիս դիմորդների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված հերթական նախաձեռնությամբ և հանդիպման հրավիրում տնտեսագիտական կրթությամբ հետաքրքրված բոլոր դիմորդների ծնողներին։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ դեկտեմբերի 9-ին, ժամը 16:30-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (հասցե՝ Երևան, Նալբանդյան 128) տեղի կունենա ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի հանդիպումը դիմորդների ծնողների հետ։

Հանդիպման շրջանակում կներկայացվեն համալսարանում առկա մասնագիտությունները, առաջարկվող կրթական ծառայություններն ու հնարավորությունները, ընդունելության գործընթացը, արտերկրում փոխանակային ծրագրերով ուսումնառելու պայմանները, հանրապետության առաջատար կազմակերպությունների հետ համալսարանի համագործակցության արդյունքները:

«Հանդիպումը կրելու է ճանաչողական բնույթ և նպատակ ունի ծնողների հետ սերտ հարաբերություններ հաստատելու ճանապարհով դիմորդներին օգնել մասնագիտական կողմնորոշման հարցում։ Ծնողները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց առաջարկները, ստանալու պարզաբանումներ հետաքրքրող հարցերի առնչությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Դիտում՝ 2534
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai