Սյունիքի մարզի հրատապ խնդիրների համար կտրամադրվի 400 մլն դրամ

25.11.2021 | 12:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սյունիքի մարզ #Գնել Սանոսյան
ՀՀ Սյունիքի մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով կառավարությունը կհատկացնի 400 մլն դրամ։ Գումարը կտրամադրվի Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամին։

«Դեռ հունվարից կառավարությունը մատնանշել էր, որ այս ուղղությամբ կհատկացնի առնվազն 1 մլրդ դրամ գումար։ Պետք է փաստել, որ հատկացվող գումարի չափն այս հատկացումով դառնում է 1․1 մլրդ։ Տարբեր գերատեսչություններ այս ընթացքում Սյունիքում չնախատեսված աշխատանքներ արել են, բայց, երբեմն, գերատեսչությունները դժվարություններ են ունենում ընթացակարգերի, գնման պրոցեսների եւ այլնի հետ կապված։ Այս մեթոդով մենք կարողանում ենք ավելի հրատապ հարցեր լուծել»,- կառավարության նիստի ընթացքում ասել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նախարարը հիշեցրել է, որ ապրիլ ամսին նույն նպատակների համար հատկացվել է 500 մլն դրամ, սեպտեմբերին՝ եւս 200 մլն։

Տրամադրված գումարներից գնվել են միջհամայնքային ուղեւորափոխադրման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցներ, կառուցվել է խմելու ջրագիծ, տրամադրվող նոր գումարով կլուծվեն նաեւ բնակչության եւ համայնքների սոցիալական նշանակություն ունեցող հիմնախնդիրները:
Դիտում՝ 2363
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai