Apple-ը դադարեցրել է առցանց վաճառքը Թուրքիայում՝ լիրայի կտրուկ անկման պատճառով

24.11.2021 | 14:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Apple #Թուրքիա #լիրա
Apple-ը դադարեցրել է սեփական արտադրանքի վաճառքը Թուրքիայում իր պաշտոնական առցանց խանութի միջոցով՝ թուրքական լիրայի կտրուկ անկման պայմաններում գների վերանայման անհրաժեշտության պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Haberturk հեռուստաալիքը:

Նշվում է, որ ազգային արժույթի արժեզրկումը հանգեցրել է նրան, որ Apple-ի ապրանքները թուրքական շուկայում դարձել են ավելի էժան, քան եթե դրանք մասնավոր կերպով ներկրվեն ԱՄՆ-ից:

Այժմ թուրքական օգտատերերի համար ընկերության կայքը թույլ չի տալիս որեւէ ապրանք ավելացնել զամբյուղում։ Բոլոր նմուշների դիմաց նախազգուշացում է տեղադրվել առ այն, որ տվյալ ապրանքը ժամանակավորապես բացակայում է:

Haberturk-ը նշում է, որ Apple-ը նման միջոցի է դիմել՝ պայմանավորված գների վերանայման անհրաժեշտությամբ։ Ակնկալվում է, որ դրանք կաճեն ընկերության բոլոր ապրանքների համար՝ փոխարժեքի դինամիկային համահունչ։

Նախօրեին ազգային արժույթի փոխարժեքը նոր հակառեկորդ էր սահմանել՝ մեկ դոլարի դիմաց 13,5 լիրա։ Արժույթը շարունակում է անկում ապրել այն բանից հետո, երբ Թուրքիայի ԿԲ-ն որոշում էր կայացրել իջեցնել հիմնական տոկոսադրույքներից մեկը՝ որպես լիրայի եւ գնաճի կայունացման միջոց: Խոսքը շաբաթական ռեպոյի աճուրդների (արժեթղթերով ապահովված կարճաժամկետ փոխառություն) տոկոսադրույքի մասին է, որը 16%-ից իջեցվել է 15%-ի։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ակտիվորեն հանդես է գալիս նվազեցման օգտին՝ տոկոսադրույքները համարելով «ժողովրդի դժբախտություն» եւ վնաս՝ երկրի տնտեսությանը։
Դիտում՝ 2710
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai