Fitch-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում՝ «Կայուն» կանխատեսմամբ

25.09.2021 | 08:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fitch Ratings
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունն հաստատել է Հայաստանի` արտարժույթով եւ ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը. «B+»՝ «կայուն» կանխատեսմամբ:

«2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզիչ հաղթանակը մեծամասնություն է ապահովել իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար եւ պետք է լուծի ներքաղաքական ճգնաժամի հարցը, որն առաջացել էր Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի հետ հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո:

Ընտրությունների արդյունքները թարմացրեցին կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու եւ կոռուպցիայի դեմ պայքարելու կառավարության լիազորությունները եւ դարձան ժողովրդավարական քաղաքականության վերահաստատում՝ 2018թ. Թավշյա հեղափոխությունից ի վեր երկրորդ ընտրությունները լայնորեն ճանաչվեցին որպես ազատ եւ արդար:

Նոր կառավարությունը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղությանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին: Այնուամենայնիվ, սահմանային միջադեպերը եւ հրադադարի ռեժիմի խախտումները հիշեցնում են ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության եւ տարածաշրջանում անվտանգություն ապահովելու համար Ռուսաստանից ավելի մեծ կախվածության մասին», - ասվում է Fitch-ի հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 3756
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai