Կայացել է Նիկոլ Փաշինյանի եւ Ալեքսեյ Միլլերի հանդիպումը

14.09.2021 | 16:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Ալեքսեյ Միլլեր #«Գազպրոմ»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ հանդիպմանն ասել է, որ ««Գազպրոմ»-ը էներգետիկայի ոլորտում Հայաստանի ռազմավարական գործընկերն է, եւ կառավարությունը կարեւորում է փոխշահավետ գործակցության զարգացումը»:

Ալեքսեյ Միլլերը վստահեցրել է, որ «Գազպրոմ»-ը պատրաստ է շարունակել իրականացնել ընկերության առջեւ դրված բոլոր խնդիրները:

«Քննարկվել է նաեւ էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընթացքը եւ զարգացման հեռանկարները, անդրադարձ է եղել «Գազպրոմ» ընկերության գործունեությանը վերաբերող հարցերի: Երկուստեք կարեւորվել են ՀՀ էներգետիկ զարգացմանը, գազամատակարարման հուսալի համակարգի ձեւավորմանն ուղղված շարունակական ծրագրերը»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 853
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai