ԵԱԶԲ-ն, АКРА գործակալությունը եւ ՀՀ ֆիննախը հուշագիր են ստորագրել

07.09.2021 | 11:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱԶԲ-ն #АКРА #ՀՀ ֆիննախ
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ), ռուսաստանյան АКРА վարկանիշային գործակալությունը եւ Հայաստանի ֆինանսների նախարարությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:

Փաստաթուղթը նախատեսում է վարկանիշային ծառայությունների հասանելիության բարձրացման եւ Հայաստանի ֆինանսական շուկայի ռեզիդենտ ընկերությունների վարկանիշային ծածկույթի ընդլայնման համար պայմանների ստեղծում, ինչը, իր հերթին, կնպաստի հարեւան երկրների կապիտալի շուկաների հասանելիությանը:

Գործընկերության առանձին ուղղություն կդառնա Հայաստանում կայուն զարգացման ոլորտում համագործակցությունը, այդ թվում՝ «կանաչ» ֆինանսավորման գործիքների օգտագործման միջոցով:

«ԵԱԶԲ-ն մտադիր է Տեխնիկական աջակցության հիմնադրամի միջոցներից անհատույց հիմքով հատկացնել դրամաշնորհ, որի միջոցով АКРА-ն կիրականացնի Հայաստանի ֆինանսների նախարարությանն ինքնիշխան վարկանիշ շնորհելու գործողություններ»,- ասել է ԵԱԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը:
Դիտում՝ 2091
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai